16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2017

Մի՞թե սա ես եմ․ ինչպիսին էին աստղերը դպրոցական տարիքում /ֆոտոշարք/

Այսօր գեղեցիկ, միշտ խնամված աստղերը, նայելով իրենց դպրոցական լուսանկարները, թերեւս հարցնում են իրենք իրենց՝ մի՞թե սա ես եմ։ Ով կմտածեր, որ այս սովորական դպրոցականները մի օր դառնալու են միլիոնների կուռքերը։

Երգչուհի Մարիանայի կարոտի բանաձևը /տեսանյութ/

17 ամյա Մարիանան երգարվեստում առաջին քայլերը արել է 6 տարեկանում: Մարիանան ընտրեց երգի ճանապարհը ու պատրաստ է դիմակայել բոլոր տեսակի փորձություններին: Մարիանան ընդունվել է  Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիա և նշում է, որ իր սերը երգի հանդեպ շատ մեծ է ու ինքը պատրաստվում է մեծ բեմեր նվաճել: Մարիանա Պետրոսյանը Սպիտակում գործող «Հրաշք» համույթի երգչուհի է: […]

Ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի  5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մաքսիմ Գորկու, Վասիլև, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մխիթարյան, Աղայան, Մանթաշյան փողոցների, Կամոյի փողոցի և նրբանցքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեր ուսուցիչները գալիս էին տուն, դաս անցկացնում անվճար. Մարտին Վարդազարյան (տեսանյութ)

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը Henaran.am-ի հետ կիսվել է դպրոցական հիշողություններով, համեմատություններ անցկացրել այն ժամանակվա և ներկայիս ուսուցիչների ու կրթական համակարգի միջև: Դիտեք տեսանյութը:

Ուշադրություն, վարորդներ

Հարգելի վարորդներ, ՃՈ տեսուչի միայն տեսնելը բավարար չէ «ամրագոտիով չամրակապվելու» կամ «հեռախոսից օգտվելու» ակտ կազմելու համար. Մի համաձայնվեք ակտի հետ և դիմեք դատարան: Այնտեղ ոստիկանը պարտավոր է ներկայացնել ապացույց` տեսանյութ: Իհարկե, միշտ պետք է ամրակապված ինել ու չօգտվել հեռախոսից. բայց պետք է նաև խուսափել զրպարտությունից և դրամաշորթությունից: 102.am

Կմեկնեն Արցախ

2017 թվականի սեպտեմբերի 1-3-ը Արցախի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Գագիկ Մելիքյանը, Արման Սաղաթելյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Գորգիսյանը, Ռոմիկ Մանուկյանը կգործուղվեն Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն):

Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ անել չենք կարող

Խոսենք Աստծու հետ մեր գործերի մասին: Տեր Աստված, աղաչում ենք մեծապես ներիր մեզ, որ արդարություն ենք փնտրում առանց Քեզ, ճշմարտություն ենք փնտրում առանց քեզ, հաշվեհարդար ենք տեսնում առանց քեզ, հաղթանակ ենք գոռում առանց Քեզ: Ներիր մեզ, որ երբեմն վիրավորում և մերժում ենք Քո ուղարկած օգնության ձեռքը: Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարին

ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Եսսայի գլխավորած պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը ողջունել է նախարարին եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ բոլոր բնագավառներում Իրաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի