25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2017

Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհաին ուսանողական խաղերի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհաին ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017»)  105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն: Հայ ծանրորդը հաղթողի կոչմանն է արժանացել երկամարտի 401 կգ արդյունքով: Հիշեցնենք, որ համաշխարհաին ուսանողական խաղերի չեմպիոն էր դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Թովմասնակը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետանը (80 կգ) դարձել էր խաղերի արծաթե, իսկ թաեքվոնդոիստ Սերգեյ Վարազդատյանը՝ բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկները «Ունիվերսիադա-2017»-ում  հանդես են գալու 7 մարզաձևերում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:  

Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քննարկել են հայ-թուրքմենական համագործակցության հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցության […]

Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու. Շարմազանովը՝ Հոգլանդի հայտարարությունից

«Կարիք չկա այստեղ որևէ սենսացիա փնտրել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանն՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա հեռացող համանախագահի հայտարարություն էր, ով որևէ նոր բան չի ասել: Եթե նույնիսկ նայենք, կտեսնենք, որ ամերիկացի համանախագահները հեռանալուց առաջ տեղեկացնում են, թե ինչ փուլում է, ինչի վրա է եղել, և […]

Ահա թե ինչու չի կարելի շուտ ամուսնանալ

Միչիգանի համալսարանի գիտնականները մի շատ յուրօրինակ բացահայտում են արել: Պարզվել է, որ մինչեւ բուհն ավարտելն ամուսնանալը բերում է ճարպակալման: Նրանք գտնում են, որ բուհական տարիքում ամուսնությունը վնասում է մարդկանց առողջությանը, գրում է The Daily Mail-ը: Գիտնականների կատարած ուսումնասիրություններին 14 հազար մարդ է մասնակցել, այդ ուսումնասիրությունները տեւել են 17 տարի: Այդպիսով, գիտնականները պարզել են, որ բուհ-երում […]

Հետաքրքիր է՝ մենակ Հայաստանում է, որ…

Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ. -արկ կամ պայթուցիկ են գտնում, փորձում են կտրեն տեսնեն մեջն ինչ կա…Կամ էլ պայթուցիկ սարքն են միացնում…Իրենց թվում է ռադիոընդունիչ է…Ու…Պայթում են՝ վերջի դեպքերով՝ երկու զոհ, երկու ծանր վիրավոր… -վարորդներն անընդհատ սիգնալամարտի են բռնվում, սիգնալախեղդ անում, սիգնալաեղանակներով հայհոյում, սիգնալակոծում ու քիչ է մնում մեքենաներով իրար խոյահարեն… -ամեն ինչ տարբեր […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է

Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Երբեմնի հարուստ ավանդույթներ և կարևոր նշանակություն ունեցող այս գյուղը ոտքի է կանգնում: Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանն ու ներկայացրել լուսանկարներ:  

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեծ ինտենսիվությամբ և օպերատիվությամբ ընթանում են հրդեհի հետմարման աշխատանքները

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի  հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ: Արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որևէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձևավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար  ծխում են և համապատասխան միջոցներ չձեռնարկելու […]

Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի