23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 21, 2017

Ինչ պայմաններում են պատրաստում MCDONALD’S-ի ուտելիքը /ֆոտո/

ԱՄՆ Լուիզիանա նահանգի McDonald’s արագ սննդի կետերից մեկի աշխատակիցը Թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչ պայմաններում են այնտեղ սնունդ պատրաստում։  Լուսանկարները բուռն արձագանք են գտել, իսկ տղային անմիջապես ազատել են աշխատանքից։      Լուսանկարներում երեւում է, թե որքան կեղտոտ են սարքավորումները, հատակը՝ ճարպի մեջ։  Տղան նաեւ կիսաֆաբրիկատների լուսանկարներ է հրապարակել։ Այս […]

Լեոնարդո դա Վինչիի եւս մեկ առեղծված՝ «Կզաքիսով տիկինը»

«Կզաքիսով տիկինը» (իտալ.՝ Dama con l’ermellino) Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող աշխարհահռչակ  կտավներից է։ Բազմաթիվ  հետազոտողների կարծիքով այն Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու` Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է, ինչը հաստատվում է կտավի խորհրդանշական բարդ համակարգով։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան», «Կզաքիսով տիկինը». ահա այս չորս կտավները  կանանց պատկերող՝   դա  Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից […]

Վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ. Կ. Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի բացման առթիվ՝ վարչապետը նշել է, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ նշվում է նրա 15-ամյակը: «Այս տարիներին ընթացքում հավաքներին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և կարծում եմ, որ այս շարժումը լավ հարթակ […]

Ծեծկռտուք եւ դանակահարություն Վանաձորում (տեսանյութ)

Վանաձորում օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել է, որ պարանոցի եւ աջ թիակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:  

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Նոյեմբերին ստեղծվելու է նոր հարթակ. վարչապետը՝ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին

Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել է Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող […]

Մեկնարկել է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը

Օգոստոսի 21-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվում է հավաքի ստեղծման 15-ամյակը։ 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից մասնակցել է երիտասարդական այս նախաձեռնությանը։ Այս տարի հավաքին մասնակցում է 18-30 տարեկան մոտ 500 երիտասարդ։ Հավաքի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության […]

«Բարդ հարց է, բայց ժամանակի մեջ կլուծվի»

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի նման գտնում է, որ Երևանում պիտի արտաքին տեսի հետ կապված գործ արվի: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս նախաձեռնությանը՝ նա ողջունեց դա: «Այսօր Երևանին վերևից նայելիս հաճույք չես ստանում»,-նկատեց ճարտարապետը: Նա նկատեց, որ հատկապես քաղաքի կենտրոնում կառուցապատման օրենք է պետք, ժամանակին մշակվել է այդ օրենքը, բայց խորհրդարան չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի