20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 19, 2017

Ապաշխարության աղոթք

Տեր երկնքի և երկրի Հիսուս Քրիստոս, իշխան կյանքի և մահվան, դատավոր կենդանիների ու մեռյալների, հույս և ապավեն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղոթքի երկրպագությունն ու աղերսները: Լսիր ինձ և քավիր իմ մեղքերը, որ միակդ ես առանց մեղքերի, որ միակդ ես սուրբ և սրբերի մեջ ես բնակվում, որ միակդ ես գթած ու ողորմած: Ողորմիր ինձ, […]

Անհաջող առաջարկ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր  կատարել, որով առաջարկել էր  մեր երկրի անունը փոխել՝ վերանվանելով Արմենիա։ Անդրադառնալով այս առաջարկին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Հարգելով պարոն Բագրատյանին՝ պետք է նշեմ, որ դա անհաջող առաջարկ է. ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրնաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ […]

«Իմ և Մխոյի միջև ոչ մի նմանություն չկա»

Շատերին հայտնի «Բանակում» հեռուստասերիալում Մխոյի կերպարը մարմնավորող Հովհաննես Դավթյանը չի ժխտում՝ հանրությունն իրեն ավելի շատ ճանաչեց ու սիրեց հենց այդ կարպարով, բայց, այդուհանդերձ, պարզվում է՝ Մխոյի էությունն ու բնավորությունը խորթ են դերասանին։ Այս և նմանատիպ հետաքրքիր հարցերի մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ։ -Հովհաննե՛ս, ինչպիսի՞ կերպարներ եք սիրում կերտել։ -Ինչ կերպար էլ լինի, կփորձեմ […]

Ո՞րն է Գրիգոր Միրզոյանի երազանքը (տեսանյութ)

Պարզվում է՝ «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը մանկուց երազել է զինվորական դառնալ, ապա մարզիկ․ նա զբաղվել է մարտեր առանց կանոնների մարզաձևով։ Փոքր ժամանակ նրա մտքով չէր էլ անցնում, որ երբ մեծանա, պետք է երգիչ դառնա։ Տարիներ անց, սակայն, Գրիգորի երգելու տաղանդը նկատում են ծնողները ու նրան երաժշտական դպրոց ուղարկում։ Հիշելով իր առաջին բեմական […]

«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա. այս անգամ կոնկրետ գործընթաց է․ Հայկական ժամանակ

Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ […]

Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան

Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, կդառնար 21 տարեկան: Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր, հենց այդ գիշեր էլ հակառակորդը լայնամասշտաբ հարձակում գործեց շփման գծի ամբողջ երկայնքով:  Հակառակորդի կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են […]

ՍԱՊԾ-ն հորդորում է զերծ մնալ տան պայմաններում պատրաստված կաթնամթերք օգտագործելուց. «Առավոտ»

  «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հորդորել է բնակչությանը չօգտագործել տան պայմաններում պատրաստված կաթնամթերք: «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց: Դա հենց ինքը տեղով ռիսկ […]

21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է. Առավոտ

  «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է և փողով։ Այս նախապաշարումը կար նաև խորհրդային շրջանում՝ «այ տես դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել։ Իսկ նայի էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջարկի ապրում է»։ Հիմա […]

Կայծակն օդում հարվածել է Սալոնիկ-Երևան ինքնաթիռին, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում. Հրապարակ

    Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում։ Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղևորների ծափողջույններին ու շնորհակալական խոսքերին։ Մարդիկ անգամ արտասվել են, երբ ինքնաթիռն իջել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի