20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 15, 2017

Արտավանում հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

  Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի անտառածածկ տարածքում դեռ օգոստոսի 10-ից շարունակվող հրդեհը մեկուսացվել է և տարածման վտանգ չկա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, այսօր առավոտյան 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության […]

Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից. Հրապարակ

  Հանրապետական կուսակցությունը վերադարձել է արձակուրդից, այս շաբաթ գործադիր մարմնի նիստ կհրավիրվի՝ տևական ընդմիջումից հետո:  «Հրապարակ»-ը գրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2 օր առաջ վերադարձել է արձակուրդից։ «ՀՀԿ կազմակերպչական խորհրդի անդամ Ռուբեն Թադևոսյանը չհստակեցրեց, թե կոնկրետ որ օրը կլինի նիստը: ԱԺ աշխատանքն էլ կսկսվի այսօրվանից, սակայն աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ շաբաթվանից»- ավելացրել է […]

Ծեծել են հանրային պաշտպան Փափազ Ավագյանին. Հայկական ժամանակ

  Օգոստոսի 12-ին Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում ծեծել են Վայոց ձորի մարզի հանրային պաշտպան 35-ամյա Փափազ Ավագյանին:  «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն ու ծեծկռտուքը սկսվել է «արա»-ով դիմելու  պատճառով։ Թերթի հետ զրույցում փաստաբան Ավագյանը չի ցանկացել խոսել դեպքի մասին ու նշել է. «Ուղղակի տհաճ է։ Երկու-երեք օրից ձեր հարցերին սպառիչ կպատասխանեմ, այս պահին  ցանկություն […]

Վայոց ձորի հրդեհներն էկոլոգիական աղետի սկիզբն են. Ժողովուրդ

  Բնապահպան Սիլվա Ադամյանը Հայաստանի համար էկոլոգիական աղետ է որակում Վայոց ձորում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օրեր շարունակվող հրդեհները:  Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ադամյանի հետ: -Տիկին Ադամյան, արդեն քանի օր է, ինչ Վայոց ձորում և Խոսրովի անտառում հսկայական հրդեհները շարունակվում են: Տեղի ունեցածն ինչպե՞ս կարող ենք որակել: -Մեր երկրում կլիմայական փոփոխությունների հետ կապված […]

Մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ

Այսօր օգոստոսի 15-ին, առավոտյան Գյումրիում գրանցվել է 2 երկրաշարժ: Առաջինը՝ ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 եւ արեւելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրորդ ավելի […]

«Երկիր ծիրանին» լքած ավագանու անդամները կշարունակեն աշխատել անկախ. Հրապարակ

  Սեպտեմբերը մոտ է, պատրաստվում են ոչ միայն դպրոցականները, այլև Երևանի ավագանու անդամները, ոմանք՝ ամառային հանձնարարությունները կատարած, ոմանք էլ՝ «դասընկերների» հետ կռված։ Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե, ի վերջո, առաջիկայում ինչպե՞ս են պատրաստվում աշխատել ավագանիում, «Երկիր ծիրանի» կուսակցության հետ, գուցե միանա՞ն «Ելքին»։ «Մենք պատրաստվում ենք աշխատել որպես անկախ ավագանու անդամներ։ Ինչ […]

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:51-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի