23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 14, 2017

Արցախում այսօր զոհված Արմանը ընտանիքի միակ արու զավակն էր

Արցախում այսօր՝ օգոստոսի 14-ին, զոհված 19-ամյա Արման Մովսիսյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Բանակ էր զորակոչվել  2016թ. ամռանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է […]

Նախագահը օգոստոսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի կապակցությամբ

  Արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաև մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության և պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ […]

«Փորձում եմ զուգակցել երգն ու բժշկությունը» /տեսանյութ/

15-ամյա Մերի Հովսեփյանն այժմ երգում է Արսեն  Գրիգորյանի (Մրրո)  «Հայ երգասաններ» խմբում: Մերին  սովորում է Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում և երազում է ուսանել ԵՊԲՀ-ում, բայց միևնույն ժամանակ  նշում է՝ երբեք  չի թողնի երգի ասպարեզը, քանի որ երգն իր կյանքն է: Նա արդեն հասցրել է մասնակցել մրցույթների, արժանանալ մրցանակների, որոնք նրան  ավելի են ոգևորել: Henaran.am-ը  զրուցել […]

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, զոհվածների […]

ՌԴ-ից Հայաստան ուղևորվող օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր

  ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռն արդեն մեկնել է Ռուսաստանից և այսօր, ժամը 19.20-ին վայրէջք կկատարի Երևանի Էրեբունի օդանավակայանում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից: ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ Այս օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների […]

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ

  Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի […]

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

  Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության <<Զիմա>> կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: <<Զիմա>> տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել: Նախնական տվյալներով՝  250 -ից ավելի  հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Բացի […]

Խոսրովի անտառի հրդեհաշիջմանը մասնակցում է 1000-ից ավելի մարդ, այդ թվում՝ շուրջ 600 գյուղացի

  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կան տարածքներ, որտեղ հրդեհաշիջումը ավարտված է և տարածման օջախներ չկան, բայց գոյացել են առանձին օջախներ, որտեղ հրդեհը տարածման վտանգ ունի, «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին, նրա խոսքով, մասնակցում է 1100-ից ավելի մարդ, իսկ մերձակա գյուղերից շուրջ 600 բնակիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի