24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 11, 2017

Կիտրոնը կթարմացնի ձեր տան օդը

Քչերին է հայտնի, որ կիտրոնով կարելի է պատրաստել օդի բնական թարմացուցիչ: Այս միջոցով դուք ձեր բնակարակը կբուրի անփոխարինելի բույրով և կվերացնի տհաճ հոտը։ Այս միջոցի համար կարելի է օգտագործել և կիտրոն և լայմ:   Պատրաստման համար անհրաժեշտ են․   1. Մի քանի մնացած կիտրոն 2. Սոդա 2. 1-2 դարչնի ճյուղ:   Պատրաստման եղամակը․     […]

Գերեզմանատնից 30-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում երեկ՝ օգոստոսի 10-ին, 30-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել հրազենային վնասվածքով: Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք, որ հաղորդումը մայրաքաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շահումյանի գերեզմանատանը: Կատարվում է քննություն:

Տեսնել լրահոսը Վայոց ձորում այրվում է 450-500 հա խոտածածկ եւ 80 հա անտառածածկ տարածք. ԱԻՆ

Վայոց ձորում երեկվանից բռնկված հրդեհի հետեւանքով այսօր՝ ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Այրվում է նաեւ 80 հա անտառածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները: Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր օգոստոսի 10-ին ժամը 18:50-ից Վայոց ձորի Արտավան համայնքին հարակից տարածքներում: […]

Տեսնել լրահոսը Երեւանի տրանսպորտային նոր ցանցի մշակման ժամանակ չենք մոռանա նաեւ արտոնությունների մասին. փոխքաղաքապետ

Երեւանում երթուղային նոր ցանցի ներդրումից հետո երթեւեկության արտոնությունները կպահպանվեն: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Տրանսպորտային ցանցի նախագիծը կազմում է միջազգային խորհրդատուն՝ բրիտանական «WIG» ընկերությունը: «Նրանց խնդրել են վերլուծության մեջ հաշվի առնել կենսաթոշակառուների եւ այլ խմբերի համար երթեւության զեղչերը»,- նշել է Նիկոյանը: Նրա խոսքով՝ կքննարկվի նաեւ այն, թե յուրաքանչյուր […]

Կարեն Կարապետյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն։ Վարչապետը մասնակցելու է Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է համալիր փորձաքննություն

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Որոշում է կայացվել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար, թե Սիմոնյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող նրա կինը հանցագործությունը կատարելու պահին եւ դրանից հետո ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

Դատապարտյալի մոտից թմրանյութ են գտել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաեւ երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման եւ 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող: Միեւնույն ժամանակ անձնական խուզարկության է ենթարկվել նաեւ կալանավորված անձ Մ. Կ.-ն, ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի