18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 10, 2017

Միքայելի հոգում միայն երգն է…/տեսանյութ/

Մանկուց երազում էր երգիչ դառնալու մասին: Ժողովրդական երգը թանկ ու հարազատ էր: Միքայել Ախրազյանը դժվարությամբ է վերարտադրում զգացմունքները: Նա կարծում է, թե մարդիկ սովորական ապրած կյանք կորակեն իր ներսի փոթորիկը: Միքայելը 20 տարեկան է և  վարպետության դասեր է ստանում աշուղ Սահանուշից, ով ստեղծել և ղեկավարում է Սպիտակում գործող «Հրաշք» համույթը: Երաժշտական մասը ղեկավարում է Էդգար […]

Հաղարծինի ճանապարհին մահացած հայտնաբերված 32-ամյա տղամարդուն խեղդամահ են արել. նոր մանրամասներ

Հաղարծինի ճանապարհին մահացած հայտնաբերված Երեւանի 32-ամյա բնակչի սպանության գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանությունը:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ Սամվել Գեղամյանն է՝ ծնված 1985 թվականին, ով, ըստ հարազատների հայտարարության, հուլիսի 31-ին դուրս էր եկել տանից եւ այլեւս չէր վերադարձել։ 2017թ. օգոստոսի 9-ին ստացված […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 5, խարդախության 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից օգոստոսի 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 9 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Բացահայտվել է գողության 5, խարդախության 7, յուրացման կամ վատնման 2, պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու […]

Զգույշ, անասուններին կհավասարվես

Գիտենք,որ հացը մեր մարմնի սնունդն և աճումն է, բայց հոգին ևս իր սնունդը և աճումն ունի և դա Աստծո խոսքն է։ Ուստի արդար տնտեսող ձեռք և միտք է պետք, որ նախ երկու ծայրահեղ կյանքից զգուշանա, ո՛չ ավելանա և ո՛չ նվազի, դրա հետ միասին ո՛չ հացը թողնի և ո՛չ Աստծու խոսքը, այլ իր կյանքի այդ երկու […]

Ամերիկացի հայտնի լուսանկարիչը ցանկանում է ապրել Հայաստանում /ֆոտո/

Ամերիկացի հայտնի լուսանկարիչ  Ռոբերտ Ուիթմանը բավականին պատկառելի տարիքում որոշեց այցելել Հայաստան:  Ուիթմանը սիրահարվեց հազարամյակների պատմություն ունեցող երկրին և մտածում է անգամ այստեղ մշտական բնակություն հաստատելու մասին: -Լուսանկարչությունը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ աշխատանք: Կպատմե՞ք Ձեր անցած ճանապարհի մասին -70-ական թվերին եղել եմ, ինչպես ասում են,  հիպպի, և կար երեք բան, որ ես երբեք չէի ցանկանա […]

«Սասնա ծռեր»-ը դադարեցրել են հացադուլը

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը, իսկ օգոստոսի 7-ին՝ Վարդգես […]

Ոստիկանության պաշտոնյաի նկատմամբ բռնություն է կիրառվել

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  եւ օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այսպես, նախաքննությամբ […]

Հարկադրված ոչինչ մի արա մեկին հաճոյանալու համար

Հարկադրված ոչինչ մի՛ արա մեկին հաճոյանալու համար. Առաքինության քողի տակ մի՛ ծածկվիր. Մի՛ ծափահարիր չհավանած մարդուն. Մի՛ ասա Ամեն, եթե չես հասկացել. Մի՛ մեծարիր, երբ քեզ հայտնի չէ նրա արժանիքները. Մի՛ հաճոյացիր, երբ ներքուստ ատում ես. Մի՛ ծիծաղիր երբ ծաղրում են մեկին քո ներկայությամբ. Մի՛ թերագնահատիր, երբ չես տիրապետում աշխատանքի ծավալն ու ջանքը: Մի՛ ուրացիր […]

Առգրավել են «պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակիի կարողությունը

Իտալական BPM բանկը կալանք է սահմանել Instagram-ի աստղ, 50-ամյա «պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակիի ունեցվածքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  Վակին զրկվել է մի քանի զբոսանավից եւ գոլֆ ակումբում բաժնեմասից, որոնք 2008 թվականին վերցված վարկի ֆինանսական ապահովագրումն էին։ Այդ ժամանակից ի վեր նա ընդամենը երկու անգամ 2-ական միլիոն եվրո է վճարել, սակայն երրորդ վճարումը չի կարողացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի