20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 8, 2017

Հայաստանից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան

2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.3 հազար տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Երաշտ է. Հրաչ Բերբերյանը ահազանգում է

«Գյուղատնտեսությունում ծանր վիճակ է, արդեն երաշտ ունենք»,- այսօր` օգստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Ծանր վիճակ է բոլոր մարզերում, հատկապես՝ Շիրակում, Տավուշում: Այս պայմաններում կարտոֆիլը կրկնակի ջուր է պահանջում ոռոգման համար, քանի որ անմիջապես գոլորշիանում է ոռոգման ջուրը և ազդում է բերքի վրա: Հիմա արդեն մեկի փոխարեն պետք է […]

Ինչ պայմաններում են ապրում Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը /ֆոտո, տեսանյութ/

Հայտնի է, որ ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովան եւ նրա ամուսինը՝ հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինն ապրում են շքեղ առանձնատանը, որը դղյակ են անվանում։ Այն գտնվում է մերձմոսկովյան Գրյազ գյուղում եւ բավական շքեղ է։     Դղյակի տարածքը 3 000 քառակուսի մետր է, այն 6 հարկանի է, 20 սենյակ ունի, որոնցից 5-ը հյուրերի համար նախատեսված ննջասենյակներ […]

Սուրբ Հոգին իջավ եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով

«Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով»: (Գործք 2:3-4) Կիրակին Հոգեգալուստ է։ Ս. Հոգին իջավ առաքյալների վրա, ովքեր սկսեցին խոսել տարբեր լեզուներով և Աստծո փառքը պատմել բոլոր ազգերին: Այս իմաստով Հոգեգալուստը եղավ մարդկության առաջին շնչառությունն աստվածային հոգով: Աստված Իր մարդեղությամբ և ողորմությամբ հավաքեց […]

Ինչպես անձնապես հանդիպել Աստծու հետ

«Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի» : (Մատթեոս 9:27) Այսպես դիմեցին երկու կույրերը Քրիստոսին՝ հայցելով բժշկություն։ Հիսուս միանգամից չարձագանքեց՝ ցանկանալով վստահ լինել իրենց անկեղծության մեջ։ Ապա կույրերը գնացին Քրիստոսի ետևից այնքան, մինչև Հիսուսին հանդիպեցին առանձին։ Այսպես է հոգևոր կյանքի պայմանը. վստահություն և անձնական հանդիպում Աստծո հետ։ Այն որ կույրերը դիմում էին Հիսուսին «Դավթի Որդի» բացականչելով, նշանակում է Նրան […]

Սոնա յարի սերն ու հայրենիքը. Խաչիկ Արենցին բացահայտում է /վիդեո/

Խոսելուց առաջ երգում է, հրաշալի ձայնի զուլալ հնչունները ունակ են հաղորդելու կատարողի ապրումները: Աչքերի մեջ հին ու նոր հայրենիքն է, սրտի մեջ սերը, որը ստիպում է արարել: Խաչիկ Արենցին ժամանակակից երգարվեստում ասելիք ունի: Արենի գյուղում ծնված Խաչիկը դեռ մանկուց երգել է: «Երգի հանդեպ սերը իմ մեջ արթնացրել է տատիկս, որի անչափ շնորհակալ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Ինչպե՞ս մեկ բաժակ սուրճը դարձնել օգտակար

Թեև սուրճի օգտակարության կամ վնասի մասին վեճերը շարունակվում են, այնուամենայնիվ սուրճի հակառակորդները չեն կարող չհամաձայնվել, որ օրական երկու բաժակ սուրճն օգտակար է: Սուրճն առավել օգտակար դարձնելու համար փորձեք այն սոյայի կաթով: Սոյայի կաթը քիչ կալորիաներ ունի և սպիտակուցի ու կալցիումի աղբյուր է: Սոյայի կաթն օգտակար է նաև սրտի համար և արագացնում է ճարպերի այրման գործընթացը: […]

Մեսրոպը կորցրեց աչքը ուսուցչուհու մեղքով. հարազատները ՄԻԵԴ են դիմել

Ուսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, փորձելով սաստել առանց իր թույլտվության տեղից […]

Պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել. այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության փաստերով: Միաժամանակ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի