19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 7, 2017

30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Երեւանի Դավթաշենի կամրջի տակ այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 13:51-ին տղամարդու դի է հայտնաբերվել: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերված տղամարդը մոտ 30 տարեկան է, նրա ինքնությունը պարզ չէ: Այս պահին աշխատանքն են տարվում նրա ինքնությունը ճշտելու ուղղությամբ:

Ուսանողների թվի կրճատման պատճառը արտագաղթն է.սոցիոլոգ

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։ Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Սոցիոլոգի  խոսքով՝ բուհերի և ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության և արտագաղթի հետ չէ կապված. «Կարևոր խնդիր է նաև այն, որ դպրոցի […]

Կարեն Քոչարյանը` վարչապետին

«Մի քանի ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետներին ուղարկեց ամերիկյան համալսարան վերապատրաստման: Խոսքս ուղղում եմ վարչապետին: Հարգելի պարոն Կարապետյան Երբ նայում եմ մեր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի մեծ մասի դեմքին, լսում եմ նրանց արտահայտած <<մտքերը>> և հետևում նրանց գործունեությանը պարզ է դառնում, որ նրանց մեծ մասին ոչ թե պետք է ուղարկել ամերիկյան համալսարան վերապատրաստման, այլ իրենց […]

Վարչապետի հետ հույսեր են կապում. հարցում /տեսանյութ/

«ՀՀ կառավարությունն օգտագործում է ԵԱՏՄ ամբողջ պոտենցիալը, և գործադիրի գործունեության շնորհիվ շատ փորձագետներ 2,5-3  տոկոս տնտեսական աճ են ակնկալում»,-այսoր` օգոստոսի 7-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը: «Վերջին ամիսներին տնտեսության ճիշտ գործունեության արդյուքնում մենք կարողացանք գրանցել արտահանման 21տոկոս աճ: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում բավական մեծ հեռանկարներ կան: Հույս ունենք, […]

«Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանը շարունակում են հուլիսի 21-ից  սկսած հացադուլը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ հացադուլ անող կալանավորների վիճակը բավարար է: Տիգրան Մանուկյանն ու Վարդան Գերավետյանը պահանջում են. 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» […]

Ապրիլին զոհված Ազատի մայրը նորից որդի ծնեց

Երեւանում օգոստոսի 6-ին ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի եղբայրը: Երեխան ծնվել է 3 կգ 575 գրամ քաշով եւ 50սմ հասակով: Փոքրիկին անվանել են Արթուր: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազատ Սիմոնյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած եւ ավելի ուշ  զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված […]

Ի՞նչ վիճակում են Շամիրամում կրակոցներից վիրավորվածները

Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին հնչած կրակոցների հետեւանքով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 վիրավորները մի քանի օրից դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցի լրատվական ծառայությունից ։ Տոսուն եւ Խըդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակն այժմ բավարար է։ Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախնական տվյալով, 2017թ. օգոստոսի 1-ին […]

Հրատապ. ԱԻՆ-ը զգուշացնում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների […]

Վախկոտներին չի կարելի զորակոչել.հետևանքները արյունոտ են

«Եթե զինծառայության տարիքում գտնվող պատանին կյանքի գնով փորձում է խուսափել բանակից, դա նշանակում է, որ պետք է զգույշ լինել ու նմաներին չզորակոչել: Թող գնան այլընտրանքային ծառայության: Մի 3  տարի ասենք` ճաշարանում ափսեներ լվանան, կամ սանհանգույց մաքրեն: Այդպես ավելի ճիշտ է, քան ծառայել չցանկացողին զորակոչելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի