23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 5, 2017

Էգեյան ծովում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քանդիլլի Սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, այսօր առավոտյան Էգեյան ծովում երկրաշարժ է գրացվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի, 6.96 կմ խորության վրա առաջացած ցնցումները զգացվել են Իզմիրի Դիքիլի շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում։   Աղբյուր`    Ermenihaber.am    

Ինչպես է պետք սկսել առավոտը

Առողջ լինելու համար մարդ պետք է իրեն հետեւի: Շատ կարեւոր է, թե ինչպես է սկսվում օրը: Takprosto.cc-ն ներկայացնում է առավոտը ճիշտ սկսելու 3 գործընթաց, որոնք կօգնեն ավելի առողջ լինել:   Լեզվի մաքրում: Ամեն առավոտ մենք մաքրում ենք մեր ատամները, սակայն պետք է հիշել, որ լեզվի մարքումն ատամներից պակաս կարեւոր չէ: Հատուկ խոզանակով ամեն առավոտ մաքրեք […]

Սերժ Սարգսյանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նախագահի երդման պաշտոնական արարողությանը /ֆոտո/

Աշխատանքային այցով այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների:

Պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարան–մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքի Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10:00-15:00-ն այգու այցելուները պաղպաղակ կվայելեն խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ` խաղ-մրցույթների և իհարկե, ուրախ երաժշտության հնչյունների ներքո, իսկ միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո: Միջոցառման սառնանուշ աջակից «Աշտարակ կաթ» ընկերությունը պաղպաղակի վաճառքից […]

Դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ … Չարենցի եւ Բակունցի մեծ վեճը

Ստորև «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» (Կազմող` Եղիշե Հովհաննսիյան) ժողովածուից ձեզ ենք ներկայացնում երկու մեծերին` Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին նվիրված մի գողտրիկ հուշաբեկոր: Պատմում է Խորեն Աճեմյանը. (Խորեն Ռադիո 1907 – 1968), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը: Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, […]

Սնուցող ու բնական դիմակներ՝ դեմքի համար

Դիմակ մաղադանոսից Կտրտել մի քանի ճյուղ մաղադանոսը, վրան եռացրած ջուր լցնել։ Հետո քամեք, խյուսը քսեք կտորի վրա եւ դրեք դեմքին, թողեք 30 րոպե, ապա լվացվեք։ Դիմակն արեք շաբաթական մի քանի անգամ։ Դիմակ բազուկից Փոքրիկ բազուկը քերեք, ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ մեկ թեյի գդալ թթվասեր։ Մի լավ խառնեք, քսեք դեմքին, թողեք 30 րոպե եւ լվացվեք։ […]

Աստված հարուստներին չի երևում

«Շատ հարուստները երևի միլարդներ կվճարեին Քրիստոսին տեսնելու համար: Բայց Աստված հարուստներին չի երևում, այլ սրտով մաքուրներին: Ամեն մարդ կարող է և պետք է սրտով մաքուր դառնա: Դրա համար դու ոչ հարստության կարիք ունես՝ ոչ էլ համբավի: «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8)»: Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից

7 օր առաջնագծում

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:    ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի