24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2017

Հայաստանում երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության առումով վիճակը բավական բարդ է

Երեխաների նկատմամբ բռնությունը տարբեր հետեւանքներ կարող է առաջացնել, մինչեւ անգամ՝ հոգեկան խանգարման։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Գևորգ Եղյանը։ «Ընտանեկան բռնությունն իր պատճառներն ունի՝ նրանք ծանր սոցիալական պայմաններում են ապրում, կապ ունի նաեւ կրթական ցածր մակարդակի հետ»,-ասաց նա: Հոգեբանի խոսքով՝ ելնելով տարբեր զեկույցներից՝ կարելի է ասել, որ Հայաստանում վիճակը […]

Դուբայում հրդեհվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկը /տեսանյութ/

այս գիշեր հրդեհվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկը։ Դուբայում գտնվող շինությունը 79 հարկանի է։ Հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում ու արագ սկսել վեր բարձրանալ։ Հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց տանիքի։ Մանրամասները՝ տեսանյութում

Պետք է տուգանք սահմանել․ փորձագետ

Եթե Երեւանում աղբահանության առումով որոշ դրական տեղաշարժ կա, ապա մարզերում վիճակը շատ ավելի վատ է։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոլոգ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանը։ Նա նշեց, որ աղբահանությունը մարզերում շատ վատ է կազմակերպված կամ ընդհանրապես կազմակերպված չէ, ինչի արդյունքում ընդունված է եղել աղբը տանել գետերի ափերին և մտածել, թե […]

ՄԻՊ ներկայացուցիչները ստուգել են Սասնա ծռերի առողջական վիճակը, պահման պայմանները

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարաված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով:  Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ Եղիազարյանի, Մանվել Աթոյանի, […]

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 08:30-24։00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ու տարածքների ջրամատակարարումը. Սպիտակ քաղաքի՝ Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Գրիգոր Լուսավորիչ, Տաշիր,   Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի ու փողոցների, Սարալանջ, Կաթնաջուր,  Մեծ Պարնի, Շիրակամուտ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի: […]

34-ամյա կինը մահացել է․ ամուսինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  34-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը՝ ծնված 1983թ.: […]

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ևս մեկ քրեական գործ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման […]

Հետախուզվում է

2017 թվականի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը: Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում: ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ […]

Խուսափեք արեւի ճառագայթներից

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված