24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2017

Թուրքիայում զբոսանավ է խորտակվել․ կան զոհեր /տեսանյութ/

Թուրքիայի Մուղլա նահանգի ծովափնյա Մարմարիս շրջանից Էգեյան ծով դուրս եկած զբոսանավը խորտակվել է: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի Մարմարիս քաղաքի քաղաքապետ Մուհամմեդ ԱԼի Աջարը հայտնել է, որ նավում եղել է 11 մարդ, որոնցից 8-ին հաջողվել է փրկել: Մյուս 3-ին առայժմ չի հաջողվել հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ նրանք մահացել: Խորտակման վայրը մոտ է եղել Մարմարիս շրջանի Բոզբուրուն […]

Հայաստանում ավելի հաճախ կանայք են դիմում հոգեբանների օգնությանը

Հայաստանում հոգաբանին դիմելու մշակույթը գնալով զարգանում է։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նա նշեց, որ բոլոր բուհերը հոգեբանության բաժիններ են հիմնում։ «Հայաստանում զարգանում է հատկապես պրակտիկ հոգեբանությունը: Առավելապես կլինիկական հոգեբանությունը՝ հոգեթերապիան և հոգեբանական խորհրդատվությունն է զարգանում, իսկ պրակտիկ հոգեբանության մյուս ճյուղերը՝ ռազմական, տնտեսական հոգեբանությունը հարաբերականորեն […]

Ուժեղ շոգեր են սպասվում․ 42 աստիճանի կհասնի

Առաջիկա օրերին ուժեղ շոգեր են սպասվում, եւ սա պայմանավորված է Իրաքից եկող տաք ցիկլոնով։ Մինչեւ օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշեց, որ հատկապես շոգ կլինի օգոստոսի 6-ին եւ 7-ին։ Բանախոսը նշեց, որ Լոռիում ջերմաստիճանը կլինի 36 աստիճան, Տավուշի հովտային […]

10 հազար հոգի դուրս է մնացել հաշմանդամություն ունեցողների ցուցակից

Տարեսկզբին Հայաստանում հաշվառված էր մոտ 210 հազար հաշմանդամություն ունեցող անձ, իսկ այսօր նրանց թիվը հասել է 200 հազարի: Հարց է առաջանում, թե ինչպես հաշմանդամություն ունեցողների ցուցակից անհետացավ 10 հազար անձ։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ «Բացատրությունն այն է, որ հաշմանդամության […]

Խուլիգանության գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են 2 տասնյակից ավելի հափշտակություններ

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2 տասնյակից ավելի հափշտակության դեպքեր: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 28-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, Երևանի բժշկական կենտրոններից մեկում  ալկոհոլի ազդեցության […]

Թուրքիայում 2 օրվա ընթացքում 5 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի ծովափնյա շրջաններում   ամառային հանգիստը անցկացնող 5 ռուս զբոսաշրջիկ  է մահացել: Այդ մասին հայտնել է «Ростуризм»-ը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացրած տվյալներին:  Նշվում է, որ զբոսաշրջիկներից 4-ը խեղդվել են ծովում իսկ 1-ը հյուրանոցում է մահացել՝ սրտային անբավարարության պատճառով: Ռուսական տուրիստական ընկերությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել հանգստյան վայրի ընտրության հարցում զգուշություն […]

Վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի փաստերով հարուցված քրեական գործը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի պետ Ն. Ս.-ն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության […]

Երջանկությունը մաքուր սիրտն է

«Մարդիկ մեծ սխալ են գործում երբ երջանկություն են փնտրում իրենց անձերից դուրս: Երջանկությունը քո մեջ է գտնվում ու օրհնյալ է այն մարդը ով հասկացել է սա: Եկեղեցու հայրերն ասում են, որ երջանկությունը դա մաքուր սիրտն է, որը դառնում է Աստուծո գահ: Չէ՞ որ Տերն ասաց «բնակութեանս տեղն էլ է իրենց մէջ լինելու» (Եզ 37:27): Ի՞նչ […]

Վանում հայկական գերեզմանոցի տեղում հասարակական զուգարան է կառուցվել

Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել: Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի