17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 1, 2017

Օգոստոսի 2-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:OO-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի համանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:   Թեմա՝ այսօր մեր երկրում ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք: Նախորդ տարիների համեմատ՝ ի՞նչ դրական տենդենցներ են գրանցվել վերջին տարիներին՝ համանդամություն ունեցող անձանց իրավունքների ու սոցիալական ներգրավվածության հետ կապված: …………………………………………………………………………………………………………   Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» […]

Գրադարան այցելողների մեծ մասը երիտասարդներ են

Որքանով է ընթերցասեր հայ երիտասարդությունը։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանում տարեկան մոտ 2000 գիրք է հրատարակվում, եւ միջինը մոտ 1 000-ը գնում են։ Այդուամենայնից, ընթերցանության մասշտաբները, բանախոսի կարծիքով, գոհացուցիչ չեն։ «Նախկինում, հատկապես՝ խորհրդային տարիներին ամռան ամիսները համարվել են ընթերցանության համար լավ շրջան, այսօր, ցավոք, նկատել […]

Աշխարհը գնում է դեպի էներգետիկ հեղափոխություն

21-րդ դարի զարգացումները յուրահատուկ տենդենց մատնանշեցին` աշխարհը գնում է դեպի էներգետիկ հեղափոխություն: Վերականգնվող էներգետիկայի կամ այլ կերպ ասած կանաչ և մաքուր էներգիայի արտադրությունը դարձավ առաջնային և գերակա ուղղություն նախորդ դարաշրջանում թողնելով նավթային բումը: Մեր երկրում արտադրվող էներգիայի շուրջ 40%-ը ձևավորվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից, մասնավորապես երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների կասկադներից և179 շահագործվող փոքր հիդրոէլեկտրակայաններից ( 365մեգավատընդհանուր […]

Շամիրամում կրակոցներից վիրավորվածներից մեկը վիրահատության ժամանակ մահացել է

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրակրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ըտեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ` 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն:Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող,Աշտարակի բժշկական կենտրոնից […]

Էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկված կինը պառկած է եղել երկաթգծին. հայտնի է նրա ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ՝ պատճառելով մահ: Ձեռնարկված […]

Հայաստան-Իրան հարաբերությունները օրինակելի և յուրահատուկ են․ նախագահի հարցազրույցը իրանական «Շարղ»-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին։ Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, էներգետիկ համագործակցությանը եւ այլն։ Նախագահը նշել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը: «2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին: Անցած […]

Ջերմաստիճանը նորմայից 4-5 աստիճանով բարձր կլինի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի […]

Երևանում իրանցիները 17-ամյա հայ երիտասարդի են ծեծել

ՀՀ ոստիկանություն հուլիսի 30-ին ժամը 21. 40 -ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տիգրան Մեծ» սուպերմարկետների ցանցի մոտ վիճաբանություն է սկսվել։ Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից բերման է 2000 թվականին ծնված ՀՀ քաղաքացու և Իրանի Հանրապետության 3 քաղաքացիների:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Պարզվել է, որ վերջիններս վիճաբանության […]

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող:  Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Հովհաննիսյանը հայտնեց, որ նա տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի