25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Տավուշի մարզում զինծառայող է զոհվել

Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնում է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը:

Քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։ 2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի […]

Ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Պլաստիկ վիրաբույժնրը համակարգչային ծրագրով ուսումնասիրել են աստղերի դեմքերը եւ պարզել, թե ումն է ամենաշատ մոտ իդեալական դիմագծերին։ Ըստ այդ ծրագրի՝ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ է ճանաչվել Ջորջ Քլունին։  Նրա դիմագծերը 91,86 տոկոսով իդեալական են։ Երկրորդ տեղում հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերն է, նա իդեալին մոտ է 91,8 տոկոսով, երրորդն էլ Բրեդ Փիթն է՝ 90,51 տոկոսով։    

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կապան քաղաքի՝ Դավիթ-Բեկ, Ռաֆայել Մինասյան թաղամասերի, Լեռնագործների և Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ռուսաստանը ներկայացնող հայ ծանրորդին մահացած են գտել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում մահացած են գտել Ռուսաստանը ներկայացնող ծանրորդ Սերգեյ Պետրոսյանին, այս մասին հայտնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով տեղի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությանը: Սերգեյ Պետրոսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Նշենք, որ 29-ամյա մարզիկն օրեր առաջ դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, նրա մարմինը հայտնաբերել են գետում։ Պետրոսյանի մահվան պատճառը պարզելու […]

Ինչպես պաշտպանվել, եթե հանգստանում եք բնության գրկում

Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում: Սակայն երբեմն այն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, ինչը կխափանի հանգիստը: Նման իրավիճակներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի: Բնության գրկում հանգստանալիս նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Միջատներից պաշտպանվելու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված