25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2017

Բասկետբոլի Հայաստանի Մ 16 տարեկան տղաների հավաքականը պարտության է մատնել Մոլդովայի ընտրանուն

Բասկետբոլի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78:37 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն: Առաջին խաղում Հայաստանի թիմը 66:59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին: Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հուլիսի 26-ին Մալթայի հետ:

Վիգեն Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել […]

Մայրաքաղաքում ծնվել է 479 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 479 երեխա՝ 247 տղա, 232 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32992 քաղաքացի: 

«Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի, թե ուր է նետում քարերը»

Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նախշոնը բավական կոշտ պատասխանել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին, ով հայտարարել էր, որ Իսրայելը ահաբեկչության դեմ պայքարելու քողի տակ ցանկանում է մահմեդականներից խլել Ալ-Աքսա մզկիթը: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որ նա արել է իր կուսակցության հավաքի ժամանակ, խելահեղ են, անհիմն և խեղաթյուրված: Լավ կլիներ, եթե նա զբաղվեր իր երկրի […]

ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, ըստ որի, իբր այսօր, ողջ օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չենիրականացրել և նույնիսկմեկկրակոցչենարձակել։ Ավելին. ի տարբերություն […]

24 կին եւ 145 երեխա․ տղամարդուն դատում են բազմակնության համար /ֆոտո/

Նախկին աղանդավորական տղամարդը դատարանի առաջ է կանգնել բազմակնության համար։ Պարզվում է՝ 25 տարվա մեջ նա 24 կնոջ հետ է ամուսնացել։ Ֆունդամենտալիստական եկեղեցու հետեւորդ 61-ամյա Ուինստոն Բլեկմորը 24 կնոջ հետ է ամուսնացել եւ ունի 145 երեխա։ Այդ մասին պատմել է նրա նախկին կինը՝ Ջեյնը։ Նա ասել է, որ տղամարդն իր քայլերը բացատրել է նրանով, որ «Աստված […]

«Պարոն դատավոր, դուք չգիտե՞ք, որ ծակ փուչիկը չի լինում փչել…»/տեսանյութ/

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը այսօր` հուլիսի 26-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ տեղից դիմեց դատավորին.«Պարոն դատավոր, դուք չգիտե՞ք, որ ծակ փուչիկը չի լինում փչել…»: Դատավորը որոշեց Սմբատ բարսեղյանի նկատմամբ սանկցիա կիրառել և նրան հեռացնել դատարանի դահլիճից: «Ես Ձեր իշխանավորների նկատմամբ սանկցիա արդեն կիրառել եմ»,-արձագանքեց ամբաստանյալը: Նշենք, […]

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանին

  Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը  նվիրված մրցաշարը։ Հուլիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։ Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը  […]

Ինչպես տնական միջոցներով ազատվել ատամնաքարերից

Որպեսզի ազատվեք ատամնաքարերից, պարտադիր չէ ատամնաբույժի այցելել։ Դա հնարավոր է անել նաեւ տնային պայմաններում։ Ընդհանրապես, ատամնաքարերը տհաճ խնդիր են, եւ դրանցից հնարավորինս արագ ազատվելն անչափ կարեւոր է։ 40 գրամ պոպոքի կեղեւը եփեք մեկ բաժակ ջրի մեջ 20 րոպեի ընթացքում։ Թողեք սառչի, ապա քամեք։ Ատամի խոզանակը 10 րոպեով թողեք ստացված ջրի մեջ, ապա ատամները լվացեք դրանով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված