23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2017

«Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի գործերը սարքված են»

«30- ական թվականներին, երբ գործեր էին սարքվում մարդկանց դեմ, ու ամենացավալին այն էր, որ դա մարդիկ հանդուրժում էին՝ գլուխները  տմբտմբացնելով ասում էին՝ դե, մի բան արած կլինի: Ես վստահաբար կարող եմ ասել՝ և՛ Ժիրայր Սեֆիլյանի, և՛ Սամվել Բաբայանի, և՛ շատ ուրիշների գործերը սարքված են», – այսօր հասարակական քննարկման ընթացքում այսպիսի տեսակետ հայնտեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: […]

Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետեր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ այցի առաջին օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում […]

«Դրա դիմաց մենք վճարում ենք Փաստաբանների պալատի թուլացմամբ»

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակումն այսպիսի ընթացք չէր  ստանա, եթե Փաստաբանների պալատի նախագահը որոշ մարդկանց կողմից հովանավորված չլիներ», – այսօր   հանդրային քննարկման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց  Աթանեսյանի գրասենյակում հարձակման ենթարկված Արմեն Սողոմոնյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: «Տարիներ շարունակ մենք ասում ենք, որ փաստաբանությունը թուլանում է.  վերջին ամիսներին տեղի ունեցողը հենց մեր ասածի ապացույցն է՝ […]

Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀՀ Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Այս առնչությամբ ՓՊ տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը զանգվածային լրատվամիջոցով կատարել է հրապարակում, որով դուրս […]

«Մարդկանց ծեծել դատարանի դահլիճո՞ւմ» /տեսանյութ/

«Եթե Հայաստանն իրավական պետություն լիներ, ապա  «Սասնա ծռերի» ապստամբությունը չէր լինի», – այսօր  հասարակական քննարկման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Բանախոսը շեշտեց՝ 2013 թվականից սկսած Հայաստանում անընդհատ քաղբանտարկյալների են ձերբակալում ու դա   կապված է երկրի քաղաքական ճգնաժամի հետ:  «Մարդկանց ծեծել դատարանի դահլիճո՞ւմ: Ես տեղյակ չեմ՝ համաշխարհային պատմության մեջ նման […]

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը «պատժվեց»

ՀՀ Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Մուշեղ Շուշայնաի նկատմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի դիմումի առնչությամբ: ՓՊ տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ […]

Տարվա հարսանիքը․ Նիկոլայ Բասկովն ու մոդել Վիկտորիա Լապիրյովան ամուսնանում են /ֆոտո, տեսանյութ/

Հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովն ամուսնության առաջարկ է արել մոդել, «Միսս Ռուսաստան 2003» Վիկտորիա Լապիրյովային, եւ սա ամենեւին կատակ չէ։   Ամուսնության առաջարկի մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, ում ներկայությամբ տեղի է ունեցել իրադարձությունը։ Քադիրովը մի շարք հայտնիների հրավիրել էր Չեչնիա՝ «Ահմադ» ֆուտբոլային ակումբի առաջին խաղին նվիրված ճաշկերույթի մասնակցելու։ Հենց այնտեղ էլ, բոլորի ներկայությամբ […]

«Հայաստանի արդարադատությունը պետք է փրկել» /տեսանյութ/

  «Հունիսի 28-ին Հայաստանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելով՝   ոստիկանության աշխատակիցները    ոտնահարել են արդարադատությունը», – այսօր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով հանրային քննարկման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց     Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ վերոնշյալ քննարկումը կազմակերպել էր «Բաց հասարակության հիմնադրամը»։ Բանախոսը շեշտեց՝ ցավոք,  Հայաստանի արդարադատության […]

Սոֆի Մխեյանը ստիպում է հուզվել

Հաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Երգչուհի Սոֆի Մխեյանն այսպես է շնորհավորել նրան. Միշտ գեղեցիկ…, Խորը եւ բազմաշերտ, Կենսասեր ու պրպտող Պայծառ, խելառ… Էլեգանտ ու մոգական, Տաղանդավոր, չէ՛, բազմատաղանդ ու ճաշակով,  Շատ համարձակ, եթերային ու միշտ ուրախ,  Շա՜տ բնական, շա՜տ իսկական ու իրական, Լի հավատով ու հավատքով… Իմ Նազենի… Ուզում եմ իմանաս՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված