20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2017

Ուշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 38…39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն […]

Կա բացասական ազդեցության ռիսկի հավանականություն.Արծվիկ Մինասյան

«Բնապահպանության նախարարությունը Սեւանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ չէր կարող չարձանագրել, որ այն կարող է ունենալ բացասական ազդեցություն:Այլ բան է, երբ խոսում ենք օրենքի ընդունման վերաբերյալ արտահայտած կարծիքի մասին, որովհետեւ օրենքով թույլ է տրվում ջրառի իրականացումը: Օրենքի հիման վրա տրված մեր կարծիքը հետեւյալն էր. այո, օրենքով այն նախատեսված է, սակայն դրա համար անհրաժեշտ է պատշաճ […]

«Ֆոն է ստեղծվում, որ գործող վարչապետը չի լինելու»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փարձագետ Արմեն Բադալյանը կարծում  է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հայտնած միտքը` վարչապետ դառնալու վերաբերյալ հստակ մեսիջ ուներ. «Մեսիջն այն էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չէ հաջորդ վարչապետը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն, Արմեն Բադալյանը նաև նշեց, որ նախագահը հստակ չասաց, որ ինքն է լինելու վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո:  «Ֆոն […]

Նախագահը ցանկանում է հայ-հնդկական հարաբերություններում նոր փուլ տեսնել

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն […]

Շատ հուզված էի․ հայ մասնակիցը հաղթել է «Սլավյանսկի բազար» մրցույթում

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցած «Սլավյանսկի բազար» միջազգային երգի մանկական 15-րդ մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Էրիկ Մկրտչյանը։ Նշենք, որ այս տարի մրցույթում հաղթանակի համար պայքարում էին 21 երկրներից ժամանած մասնակիցներ։ 11-ամյա Էրիկը մրցույթին կատարել է «Հայրենիք» և This is a Man’s World երգերը։ Այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էրիկը նշեց, որ հպարտ […]

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է հատուկ նիստին, որտեղ կընտրեն երկրի նախագահին

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր՝ հուլիսի 18-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը: Աշոտ […]

Եղանակը Հայաստանում

Հայաստանի տարածքում հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +27+32, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +27+32, Կոտայքի […]

Բաբլոյանի պատասխանը չի ուշացել

Այսօր տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Ռուսաստանում վարորդական իրավունքներն արգելելու նոր օրինագիծն ու դրա հնարավոր լուծումները: Հանդիպման Ժամանակ Վոլոդինը առաջարկել էր խնդրի լուծման համար ՀՀ-ում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ: Թեմայի վերաբերյա ամբողջ օրվա ընթացքում հնչում էին բացասական […]

Սրանից ներքեւ զիջում չի կարող լինել. Տիգրան Աթանեսյան

 «Նախաքննական մարմնի նպատակն է կատարվածը բերել անձնական դաշտ, այնպես անել, որ մենք հրաժարվենք բողոքից, սակայն դա այդպես չի լինելու: Սա ոչ թե Տիգրան Աթանեսյանի կամ Արմեն Սողոմոնյանի խնդիրն է, այլ փաստաբանության գործն է: Իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Բողոքը կարող ենք հետ վերցնել միայն այն դեպքում, եթե հրապարակավ հայտարարեն, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի