16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2017

Հուլիսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում տնտեսական ոլորտի բարեփոխումները:   Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարան Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին. «Ինչո՞ւ Բակո Սահակյանը» սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում:

Ոչ մի պատասխան չի լինելու

Արդեն մեկ տարի է անցել 2016 թվականի հուլիսի 17-ից, երբ առավոտյան զինված պատանդառություն սկսվեց Երևանում: «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակը գրավվեց: Եվ թեկուզ մեկ տարի հետո էլ դեռ միանշանակ գնահատական չկա, թե «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին, թե ոչ, միանշանակ է, որ կորուստներ, այն էլ մարդկային, կրեց ոստիկանության, այսինքն` պաշտպանվող կողմը: Հուլիսի 17-ի […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Էրեբունիում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները […]

Կոնգրեսականի առաջադրած՝ Թուրքիային զենք վաճառելու մասին բանաձեւի լրացումն ընդունվել է

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) առաջադրած՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի վերաբերյալ լրացումը, հանդիսանալով Ն.Պ. 2810 բանաձևի՝ 2018թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտի մաս, ընդունվել է որպես ընդհանուր օրինագծի մաս: Լրացման մեջ նշվում է. «Կոնգրեսն այն կարծիքին է, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված կիսաավտոմատ ատրճանակների վաճառքը շարունակվի […]

Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն. փոխնախարարը` Սևանից ջուր բաց թողնելուց (տեսանյութ)

«Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիթորինգ իրականացնել, այլև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-ների և Կառավարության հետ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը: Ինչ վերաբերում է վերջերս քննարկված ու Ազգային ժողովի կողմից ընդունված Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն, ապա նախարարի առաջին […]

Հայազգի Ժորժ Քեփենեկյանը, հնարավոր է, դառնա Լիոնի նոր քաղաքապետ

Այսօր հայտնի կդառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետի անունը։ Այն կորոշի Լիոնի քաղաքային խորհուրդը։ Մեծ հնարավորություն կա, որ Լիոնի քաղաքապետ կդառնա հայազգի Ժորժ Քեփենեկյանը։ Նա այժմ  մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով քաղաքապետի առաջին տեղակալն է, հայտնում է mlyon.fr-ը։

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Հայաստանյան բանկերն այսօր  առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները. · 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 476.81 դրամ, վաճառք` 480.28 դրամ, · 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 543.76 դրամ, վաճառք` 552.20 դրամ, · 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 8 դրամ, վաճառք` 8.20 դրամ: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 477 դրամ է` 16 բանկում: Նվազագույն փոխարժեքը 476 դրամ է` […]

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց  մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց  Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար […]

ՊՆ-ին հատկացվող ծախսերն ավելացվելու են 26-27 միլիարդ դրամով

Ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա,  ծախսվել  է վարկի 85 տոկոսը. լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի