24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2017

«Սասնա ծռեր 2»-ի վտանգ կա

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը: Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ ցավոք, իշխանությունները դաս չքաղեցին կատարվածից ու չեն ուզում իրենց փոխել՝ ժողովրդի կյանքը ավելի լավը դարձնելու համար: «Այդ դեպքից հետո իշխանությունները նոկդաունային իրավիճակում հայտնվեցին: Թեև  իշխանություններն ուզում էին ցույց տալ, որ դա մեծ խնդիր չէր, բայց բոլորս  գիտենք՝ […]

Պարզվել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. Հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից: 2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ. […]

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Դրանք ավելի ակնհայտ կլինեն շատ ավելի ուշ»,-այսօր ՊՊԾ գնդում ոստիկանների հիշատակի հարգանքի տուրքի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հարցին, թե արդյոք ոստիկանությունը բացառում է  «Սասնա ծռեր» զինված ապստամբության կրկնությունը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունը կանխարգելում է, ոստիկանությունը չի զբաղվում գուշակություններով»:  Աշոտ Ահարոնյանը նաև լրագրողներին տեղեկացրեց, որ ոստիկանության համակարգում որոշակի փոփոխություններ են […]

Սերժ Սարգսյանի մեսիջը

«Նախագահը այցելում է մարտական դիրքեր, այնուհետ զինվորական համազգեստով հարցազրույց է տալիս, որտեղ մասնավորապես նշում է, որ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը և «Իսկանդեր»-ների մասին խոսելով նշում, թե ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը, որը անհրաժեշտության դեպքում կիրառվելու է: […]

Այդպես է լինելու աշխարհի վախճանին

Հիսուս ասում է. – Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։ – Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, […]

Դա ահաբեկչություն էր. Դավիթ Շահնազարյանը` «Սասնա ծռերից» (տեսանյութ)

«Նման միջոցառումը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը չի հանդուրժում և չի հանդուրժի զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որևէ փորձ»,-այսօր ՊՊԾ գնդի տարածքում, որտեղ հարգանքի տուրք են մատուցում մահացած ոստիկանների հիշատակին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ։ Հարցին, թե «Սասնա ծռերի» գործողությունն ահաբեկչություն էր, թե՞ ապստամբություն, նա ասաց. «Դա ահաբեկչություն էր»:  Մանրամասները` տեսանյութում:

ՀՀ-ում հայերենն է միակ պետական լեզուն, եւ դա սահմանադրական նորմ է․ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը եւ անցկացվող դասընթացների ուղղությունները: Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե […]

Մխիթարյանը գիշերային ակումբում հանդիպել է սուպերմոդել Էմիլի Ռատակովսկուն /լուսանկարներ/

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի   ֆուտբոլիսները  «Լոս Անջելես Գալաքսի»-ի նկատմամբ տարած հաղթանակը նշել են հոլիվուդյան «ՏԱՕ» գիշերային ակումբում: Վերոնշյալ ակումբում ֆուտբոլիստները՝ այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանը, հանդիպել են սուպերմոդել Էմիլի Ռատակովսկուն:

Կատարվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի