20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2017

Ռուսաստանը գրոհում է Հայաստանի վրա. Հրապարակ

«Փոքրիկ քայլերով, բայց անշեղորեն մեր հյուսիսային հարեւանը մեզ տանում է դեպի հետ՝ սովետական անցյալ, դեպի ռուսական մեծապետականության խորխորատներ։ Եվ դա անում է առաջին հերթին տնտեսական, ապա նաեւ մշակութային, սոցիալական ու հոգեբանական տարբեր եղանակներով՝ ՀՀ քաղաքացիներին գրկաբաց ընդունելուց մինչեւ սովետական ժամանակաշրջանում ծնվածներին քաղաքացիություն տալու ազատականացում, բացահայտ սպառնալիքներից մինչեւ խորամանկ զգուշացումներ եւ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ, […]

Մամայի բալեքը թող 1 միլիոն տան բանակին եւ չծառայեն. Առավոտ

 «Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել, ասաց ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը: «Թող չծառայեն, մեկ է՝ […]

Քաղաքական էլիտան գեներալ Մանվելի 61-ամյակին.Հրապարակ

«ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական եւ ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։ Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր […]

3.5 տարի «Անալիտիկ» կայքի խմբագրի համար

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի համար մեղադրողը պահանջել է 3.5 տարվա ազատազրկում: Այս մասին  հայտնում է  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչ Կարմեն Պողոսյանը: Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով: Նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին: Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, […]

ԱԺ-ում աժիոտաժն սկսվել է. Հրապարակ

«Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։ Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» եւ «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, եւ յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, […]

Քաղաքական պահի հասունացման տեսությունը

Ադրբեջանի ռազմական հանցագործ լինելու դիմագծի մասին հասատատումները սկսել են հնչել միջազգային կառույցներում: Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բարբարոսությունների մասին թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ուղարկել էին թղթածրար Ադրբեջանի կողմից գործի դրված ամենաանմարդկային վայրագությունների վերաբերյալ: Փաստացի այս տվյալները, լուսանկարները եւ պատերազմական օրենքները գլխիվայր շրջող բոլոր գործողություներին համարժեք գնահատական տալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի