20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2017

Թուրքիայից փախչելը շատ հեշտ է․ Նիշանյանը բանտից փախուստից հետո հարցազրույց է տվել

Պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը, որ 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որ պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն է ունեցել։ Հերթական թույլտվությունի հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter  միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ […]

Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ

Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան.և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան։ […]

Արցախի ՊԲ-ից հայտնում են

Հուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ  82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ վստահորեն իրականացնել մարատական հերթապահություն:

Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում.ադրբեջանագետ

   «Բանակցությունները կենդանի պահելու խնդիր կա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը, անդրադարնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և սահմանային վերջին լարվածություններին: «Գոնե սահմանային լարվածությունից հետ որոշ հանդիպումների կազմակերպումը նպատակ ունի բացառելու ռազմական գործողությունների իրականացումը և կողմերին կրկին բերել բանակցային սեղան»,-նկատել է ադրբեջանագետը: Ադրբեջանագետը նկատում ՝ Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում: […]

Արթուր Աբրահամը այսօր կմենամարտի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում:  Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):  Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ: Մրցելույթը ցուցադրվելու […]

Ոստիկանապետը սեպտեմբերին կորոշի /տեսանյութ/

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը: «Մենք 3-րդ եռամսյակին որոշումներ կկայացնենք անձնակազմի վերաբերյալ: Իսկ […]

Հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը:   ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում բնապահպանական ոլորտում սպասվող  բարեփոխումները:

«ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Գորիս-Հարթաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը՝ 1945 թ. ծնված Բորիս Հայրումյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի