25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2017

Նոր կանոններ հանրային սննդի վաճառման համար

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարակններից մեկը վերաբերում էր հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառմանը: Վարչապետը նախ հիշեցրեց, որ 2016 թվականին ընդունված հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կամակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերերսի առավելագույն շեմը հանդիսացող 600քմ պահանջի […]

Արդյունք չկա /տեսանյութ/

«Մամեդյարովն ու Նալբանդյանը հանդիպում են չգիտեմ՝ որերորդ անգամ, բայց արդյունքը տեսանելի չէ: Նրանք կարող են ամեն օր էլ հանդիպել, բայց արդյունք չկա: Ադրբեջանի գործելաոճը հասկանալի է: Նանք կարող են իրենց թույլ տալ ասենք՝  ԵԱՀԿ   գրասենյակը փակել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց   քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Ադրբեջանցիները ուզում են հյուծել Արցախն […]

Երեխուցս կարոտ մնացի. հերոս Գոռի հայրը ապրում է որդու փոխարեն

Կարապետ Կիրակոսյանի որդին` Գոռը մեքենան կանգնեցրեց բակում ու գնաց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Հայրը մինչև հիմա չի հավատում, որ որդին զոհվել է, որ Գոռը այլևս չի մտնելու դարպասից ներս ու այլևս չի նստելու մեքենայի ղեկին: 1996 թվականին ծնված շարքային զինծառայող Գոռ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Արևիկ համայնքից էր: 2014 թվականին էր զորակոչվել բանակ: Ծառայել է Մատաղիսում: […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-12.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Համալսարանները լուրջ պրոբլեմ են ունենալու. 12-ամյա կրթության առաջին սերունդը (տեսանյութ)

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ մյուս տարի համալսարանները դիմորդների կրիզիս են ունենալու ու լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Henaran.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ մյուս տարի առաջին սերունդն է գալու համալսարաններ, որ 12 տարի է սովորել դպրոցում, այդ ժամանակ էլ 12-ամյա կրթության արդյունքը կերևա: «Շատ ֆակուլտետներ լուրջ պրոբլեմներ են ունենալու»,-նշեց նա: Շարունակությունը` տեսանյութում:

Տրանսպորտը թանկանո՞ւմ է

Ինչպես հայտնել ենք,  այս օրերին  մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը:  Այդուամենայնիվ, ընդգծենք՝  Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատ­վության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է այն լուրերը, թե  սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում:  Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու՝ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը Henaran.am-ի հետ […]

Ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնա­ծավալ պատերազմի վերսկսմանը. Առավոտ

«Ցավոք, մենք ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնա­ծավալ պատերազմի վերսկսմանը, քան 1990-ականների կեսերին: Գերտե­րություններն այժմ զբաղ­ված են այլ խնդիրներով եւ այն, ինչ այժմ կատարվում է, ավելի շատ կախված է Բաքվից ու Երեւանից»: Այդ մասին azeri.today-ի հետ զրույցում հայտնել է հետխորհդային տարածաշրջանի հարցերով փորձագետ Փոլ Գոբլը: Նրա խոս­քով, եթե հակամարտությունը սկսվի, ՌԴ-ն օգնություն կտրա­մադրի այն կողմին, որը […]

24-ամյա Աստղիկը «այրվում է » բոլորիս աչքի առաջ. Առավոտ

Երեւանյան տապը մոտեցել է քառասուն աստիճանի սանդղակին: Անկողնում «այրվում է» երիտասարդ կինը: Տեսնելով իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի հան­րային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեվիկ  Բուջատյանին, հուզվում է, նկարագրում անտանելի ցավերը  ձեռքերին, ոտքերին, «ասես «եռացրած ջուր լցրած լինեն վրաս»: Մարտ ամսից նրան որեւէ բժիշկ չի այցելում եւ առաջին կարգի հաշմանդամը զարմացած է, երբ կանչի համար դիմելով տարածքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված