25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2017

Ամուսնության առաջարկ ՀՀ նախագահի ներկայությամբ (տեսանյութ)

Նախօրեին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ են հանձնել, իսկ արարողության ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ բժշկականի ուսանողներից մեկը ծնկի […]

Երևանում և 5 մարզում այսօր հոսանքազրկումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-15:00 Նոր Խարբերդ ամառանոցները, 10:00-16:00 Հաղթանակ թաղ. 8, 10, 11 փողոցները, Դավիթաշեն 2-րդ թաղ. 17, 19, 20, 21, 22, 23, 24, 35-39, 37Ա, Կուրղինյան փ. 11, 13 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. […]

Ավտովթար Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարին

Հուլիսի 12-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարի 7-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 35 DX 864 և «Volkswagen Passat» մակնիշի 34 CO 154 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ […]

Սերժ Սարգսյանի մտրակը. Հրապարակ

Ինչպես տեղեկացրել էինք, Եղիշե Տերտերյանը Կարեն Կարապետյանի հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ Նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետն էր։ Տեսչական բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր մարմինների նոր ղեկավարները, ըստ լուրերի, նշանակվելու են նախագահի «դաբրոյով», քանի որ դրանք մտրակ են ծառայելու տվյալ գերատեսչության […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԵՊԲՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառմանը գիտխորհրդի անդամներից և հյուրերից բացի` մասնակցել են հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները: Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել […]

Չեմ եղել ու չեմ լինի. Գեւորգ Կոստանյանը՝ իր հանրապետականացման շուրջ. Հրապարակ

Թերթի զրույցակիցն է նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: – Պարոն Կոստանյան, Ձեր հանրապետականացումը, կարծես թե, ուշանում է, չե՞ք պատրաստվում համալրել նժդեհականների շարքերը։ – Ես երբեք կուսակցական չեմ եղել և կարծում եմ՝ չեմ էլ լինի։ – Ինչո՞ւ։ – Կուսակցական գործունեությունն արդեն անխուսափելիորեն ենթադրում է քաղաքական գործունեություն, իսկ ես առավելագույնս ուզում եմ զերծ մնալ […]

Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում. 168 Ժամ

Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռեւս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում, եւ, հավանաբար, մանրամասն քննարկում է […]

Լարվածությունը հետաձգել. տրանսպորտը կթանկանա. Հայկական Ժամանակ

Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստո­սին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդ­ները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն, գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատ­վության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, մեր զրույցում անդրադառնալով […]

Շվեդ պատգամավորները ցեղասպանության մեղադրանքով Էրդողանի դեմ հայց են ներկայացրել

Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն: Այս մասին տեղեկացնում է քրդական «ANF» լրատվակայքը: Պատգամավորները Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) որոշ այլ առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների և ռազմական հանցագործությունների մեջ: Ներկայացված հայցում նշվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի