24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2017

Այսօրվանից սկսե՞նք քննարկել, իմա՞ստը. Ռուստամյանը` վարչապետից

«Ոչ մի տեղ ես չեմ տեսել նման քննարկում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց օրակարգում էլ է քննարկվում 2018-ի վարչապետի հարցը: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն է հայտարարել, որ ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը, Արմեն Ռուստամյանը հորդորեց […]

«Պետք չէ չեղած բանից մեծ բան սարքել»

Երեկ Սասուն Միքայելյանի  հայտարարությունն այն   մասին, թե լավ կլինի ՝ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ,  քաղաքական կուլիսներում  իրարանցում էր առաջացրել: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ կարծում, որ այս պարագայում իմաստ ունի խոսել դավաճանության մասին: Բացի այս՝ այս միջադեպի մասին խոսել է ինքը՝ Սասուն Միքայելյանը. նա պարզաբանել է ամեն […]

Վազգենի եղբայրն էլ է մահացել, ծնողները հաշմանդամ են. մանրամասներ

Արցախում հուլիսի 10-ին զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը 6 ամիս հետո զորացրվելու էր: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի Հորբատեղ գյուղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը: «Ապրում էր՝ հոր, մոր, տատի, պապի և հորաքրոջ հետ: Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրը մահացել է 16 տարեկանում, որը շատ ցավալի է: Ամբողջ ընտանիքով հաշմանդամ են: […]

Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում

Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար։ Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ […]

Հայաստանում օձի խայթոցի դեպքերն ավելացել են

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտգործնախարարին

Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենիին: Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային […]

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նախագծով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ […]

ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր /տեսանյութ/

ԱՄՆ Միսսիսիպի նահանգում ռազմական КС-130 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 16 հոգի է մահացել։ Նշվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում, պայթուցիկը եղել է հենց ինքնաթիռի մեջ։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի