18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 6, 2017

ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գլխում բյուջեի քննարկումը խառնաշփոթ է առաջացրել: «Այսօր այնքան թվեր լսեցինք, որ մի ամբողջ տասնամյակ դպրոցական տարիներին չէինք լսել», -բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթն այսպես սկսեց պատգամավորը:  «Ինչքան կարելի է խոսել թվերից, եկեք, դուրս գանք կյանք: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և իմ կարծիքով՝ բյուջեն պետք է արտացոլի Սահմանադրության առաջին հոդվածի հաշվապահությունը: Եկեք, […]

Բացահայտվել է սուպերմարկետում կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանի Թումանյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ.  հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը մուտք է գործել սուպերմարկետ […]

«Մեր մանկապարտեզում փոքրիկները դաստիարակվում են ազգային ու հայրենասիրական ոգով»

«Ես 23 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի մանկապարտեզ՝  որպես երաժշտության դաստիարակ: Մասնագիտությամբ երաժիշտ եմ.  սովորել եմ Երգի պետական թատրոնի ժողովրդական երգեցողության բաժնում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ դարձյալ ժողովրդական երգեցողության բաժնում:  2005 թվականից մինչ  օրս երգում եմ Արսեն Գրիգորյանի (Մրրո) ղեկավարած «Հայ երգասաններ» խմբում: Պետք է շեշտեմ՝ երբ ուսանում էի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական […]

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29,3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,094,007 մարդ, որը 29,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:                 2017 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 211 252 մարդ՝ 20,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:                 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ […]

Կերաշխավորվի հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը

Գործադիրը հավանություն է տվել ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ ՀՀ սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը: Օրինագծով հավաքների ազատության սահմանափակումների նպատակները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նշված նպատակներին:

Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից […]

Ստվերային տնտեսություն ունեցող երկրների ցանկում Ադրբեջանն առաջատարն է

 ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ որպեսզի հնարավոր լինի ամբողջական գնահատական հնչեցնել 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, պիտի կարողանալ իրականացնել օբյեկտիվ վերլուծություն: Խորհրդարանում արտահերթ ելույթով հանդես գալիս նա նախ հարցրեց, թե 2016 թվականը բարենպա՞ստ տարի էր, թե՞ ոչ աշխարհի ու մեր տարածաշրջանի համար, ապա ինքն էլ պատասխանեց՝ բարենպաստ չէր: ԱԺ փոխնախագահը հասկանում […]

Կհրապարակվեն ոչ կարգապահ հարկատուների անունները

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանել է նաև հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: Այսպիսով՝ կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը: Մասնավորապես նախատեսվում է,  որ պետք է հրապարակվեն  ոչ կարգապահ,  ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն: Անդրադառնալով ընդունված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի