20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 6, 2017

Լեւոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին

Հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլը (18 մասնակից, 9 տուր, շվեյցարական մրցակարգ): Մրցաշարին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստերներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գիրշչուկը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին (բոլորը` ՌԴ), Պավել Էյլանովը (Ուկրաինա) եւ ուրիշներ:

Պատշաճ տեսքի է բերվում Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա անցումը

Շարունակվում են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա հետիոտնային անցման այս տարվա ապրիլ ամսից  մեկնարկած շինբարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, հեռացվել են հատակի ու պատերի շարքից դուրս եկած կամ վնասված սալերը, որոնք այժմ փոխարինվում են նորերով: Արդեն ավարտվել է վնասված աստիճանների փոխարինումը, որին կհաջորդի աստիճանավանդակների մակերեսային շերտի թարմացումը: Առաջիկայում կհղկվեն սալապատ բոլոր հատվածները, կնորոգվեն […]

Հացադուլ իրականացնելու հետ կապված նոր պայմաններ

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք […]

Զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել ծառայակիցը.պատճառը հայտնի է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,շարժառիթը։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ ժամկետային զինծառայող Վ.Վիրաբյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներն ստացել է 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, […]

«Սասնա ծռեր»-ը ըմբոստացան. նիստը հետաձգվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին սկսվեց ամբաստանյալների ինքնության ճանաչման փուլը:  «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին ամբաստանյալները դատարանի խցից մեկ առ մեկ բերվում են նիստերի դահլիճ, ճշտվում է նրանց ինքնությունը, պաշտպաններ են ներգրավվում եւ կրկին հեռացվում են: Ամբաստանյալներից Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան ներգրավվեց Գրիշա Բալասանյանը, […]

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 6-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: Արտաշես Հովսեփյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Տղերքին, որ արյուն են թափել՝ ծեծում եք. «Սասնա ծռեր»-ի երեք անդամները բորբոքվեցին

Այսօր՝ հուլիսի 6-ին «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատակաքննությունը մտավ ինքնությունը ճանաչելու փուլ: Նիստին ներկա երեք ամբաստանյալները՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը լքեցին դատական նիստերի դահլիճը։ Նշենք, որ նախորդ դատական նիստին ոտքի չկանգնելու համար դատավորը դահլիճից հեռացրել է 15 ամբաստանյալներին: Արամ Մանուկյանը իր պահանջով ընդհատեց դատավորին,նա նշեց,  որ իր ընկերներին դատարանը կամ որոշում […]

Բաքվի հերթական ստերը.մանրամասնում է Սենոր Հասրաթյանը

Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված «հիթ-շքերթը«, որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված», սակայն, իրականում 1994թ.-ի հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող, Ջոջուկ Մարջանլու գյուղում «հայերի կողմից իրականացված բարբարոսությունները», իր շարունակությունը ստացավ նաև այսօր, բայց արդեն Ալխանլու ռազմաբնակավայրում: Հարկ է նկատել, որ չնայած այցելության հասցեների […]

Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց: Ըստ «ANFA» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզը: Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի