23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 6, 2017

Ավելի քան յոթ միլիոն երեխա գաղթի ճանապարհին է

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, տարեկան կտրվածքով Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝ գաղթի ճանապարհը բռնած 12 միլիոն անձանց կեսից ավելին երեխաներ են: Նրանց գրեթե 75 տոկոսը բնակություն է հաստատում ենթասահարական Աֆրիկայում, իսկ 5-ից գրեթե մեկը ուղևորվում է Եվրոպա: Հնարավորություններ որոնելով: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝գաղթի ճանապարհը բռնած երեխաների ձայներ զեկույցը ներկայացնում է երեխաների տարածաշրջանային միգրացիայի և տեղահանության հիմնական պատճառները: […]

Դաժան ծեծկռտուք Վենեսուելայի խորհրդարանում․ կան վիրավորներ /տեսանյութ/

Դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել Վենեսուելայի խորհրդարանում՝ պատգամավորների մասնակցությամբ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել, երբ արգելել են ելույթ ունենալ ընդդիմադիր պատգամավորներին։ Ավելի ուշ երկրի ընդդիմությունը հայտարարել է, որ իր կողմնակիցներից յոթը տուժել են: Մասնավորապես, պատգամավոր Հուլիո Բորհեսը ծեծկռտուքից հետո հայտնվել է եթերում վնասված դեմքով: Միաժամանակ, իշխող կուսակցության կողմնակիցներից տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:

Ներկայացել էր որպես ՊՆ աշխատակից եւ գումար պահանջել՝ զորացրելու համար

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Վերջինս հոսպիտալում ծանոթացել է ժամկետային զիծառայող Ս.-ի հետ, ով ասել […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Հայաստանի արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արտգործնախարարը ևս մեկ անգամ կարևորեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների […]

Իրական մահն այն չէ, որ բաժանում է հոգին մարմնից

Իրական մահն այն չէ, որ բաժանում է հոգին մարմնից, այլ այն, որ հեռացնում է հոգին Աստծուց։ Աստված է կյանքը, և ով հեռացնում է իրեն Նրանից, նա մահանում է և չունի համարձակություն Աստծո առջև, որովհետև հեռացվել է կյանքից։ Իրական մահը սատանայից է։ Մահվան հայրը՝ սատանան, կանգնած է ինչպես ամուր զինված ռազմիկ, որպեսզի գցի իր իշխանության տակ […]

Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ:  Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին: Նախագահը և ԵՄ […]

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները Google Earth ծրագրով տեղայնացվել են քարտեզի վրա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները  տեղայնացվել են ընդհանուրհասանելիություն ունեցող քարտեզի վրա:   Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները: Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն և անգլերեն:

ԵԽ բանաձևում ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին: Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի: Ադրբեջանական կողմի ջանքերով բանաձևի քննարկման […]

ԱՄՆ-ի պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

Հուլիսի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կլինի Ստամբուլում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այցի ընթացքում Թիլլերսոնը հանդիպելու է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ օրակարգային թեմաներից են լինելու Սիրիայում քրդական ուժերի գործողությունները, կատարյան ճգնաժամի վերջին զարգացումները, ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը: Վերջինիս թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի