24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Օձուն-Սարահարթ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 11.00-21.00 դադարեցվելու է Լոռու մարզի` Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի, Սանահին, Հագվիի գյուղերի, Աքորի գյուղի վերևի հատվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արայիկ Պապիկյանի նկատմամբ երրորդ անգամ սանկցիա կիրառվեց

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը այսօր շարունակվող դատի ժամանակ  դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Տաթեւիկ Գրիգորյանն արդեն 3-րդ անգամ է դատական սանկցիա կիրառում Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Նշենք, որ Արայիկ Պապիկյանն այսօր հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ […]

«Արամ Հարությունյանի առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծում է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Սեւանի ափին գտնվող առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ: Այս մասին նա նշեց խորհրդարանում Սեւանից լրացուցիչ ջուր վերացնելու հարցի քննարկմանը: «Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, կան կոռուպցիոն ռիսկեր: Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոց տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու […]

Պարտադիր չէ, որ ձկնորս լինեք, որ հասկանաք. պատգամավոր

«Սևանը տեկտոնական, հրաբխային ծագման է, հյուսիսային հատվածում էլ կա ճեղք, որը տարեկան 0.5 սմ լայնանում է: Արդյոք 100 միլիոն խ/մ ջրառի դեպքում Սևանը վտանգավոր չի՞ դառնա սեյսմիկ տեսանկյունից»,-ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի […]

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիի հրապարակում /ֆոտո/

Վաղ առավոտից Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսեցին հավաքվել կենտրոնական շուկայի  աշխատողները, ովքեր  վաղ առավոտյան՝ ժամը 4-ին  եկել են  աշխատանքի ու տեսել, որ շուկայի մուտքը փակված է պատնեշներով: Հասկանալով, որ ոչ ոք  չի գալիս ու  չի  տեղեկացնում, թե ինչն է պատճառը, որ առանց  զգուշացնելու նման որոշում են կայացրել ու միանգամից իրագործել,  հավաքվել ու  բոլորով գնացել էին քաղաքապետարան: […]

Ստիպված կողմ ենք քվեարկելու. «Ծառուկյան» խմբակցություն

Չնայած նրան, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը համարում է, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը հակասահմանադրական է, կողմ են քվեարկելու: Նշենք, որ նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել, այն դեպքում, երբ Սևանա լճից […]

Չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի. Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրից

«Համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարեցնի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և ի վերջո իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», – լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Շարմազանովը նշեց, որ մինչ […]

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։    Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ […]

Ամուլսարի ծրագիրը փորձադաշտ է դարձել

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ կան. այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։  «Այն ընկերությունը, որ տվել է իր հաշվետվություններն Ամուլսարի վերաբերյալ, պետք է նաեւ ներկայացներ մասնագիտական հետազոտություններ: Մարդիկ ազնվորեն խոստացել են, որ ոչինչ չեն արել, ավելին 405 հզ դոլար են պահանջում, որ նոր միայն հարկ համարեն կատարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված