25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2017

Բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած երկու պատանի ծառայությունից ապօրինի ազատվել, տարկետումներ են ստացել` կաշառքի միջոցով առողջական վիճակի […]

Օրենսդրական նախագծեր՝ ուղղված ընտանիքի հետ կալանավորված անձի տեսակցությունների երաշխավորմանը

  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ:   Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին: Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավորազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ ևանհատականացված հիմնավորում: Մասնավորապես, օրենսդրական նախագծերով առաջարկվում է. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից առանձնացնել կալանավորված […]

Ինչպիսի՞ եղանակ է լինելու մինչեւ 2036 թվականը. քաղաքացին զանգահարել է ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մի քաղաքացի զանգահարել է 911 ծառայություն եւ հարցրել, թե ինչ եղանակ է լինելու առաջիկա 20 տարիներին: «911 է զանգահարում մի քաղաքացի, որը հետաքրքրվում էր առաջիկա 20 տարվա եղանակի կանխատեսմամբ: – Արդյո՞ք ճիշտ եմ հասկացել, Ձեզ անհրաժեշտ […]

Կա՛մ նրանք պետք է հեռանան, կա՛մ ինքներդ պետք է վճռականորեն հեռացնեք նրանց. Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:  Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում […]

Սահմանափակում գործող նախագահ Բակո Սահակյանը չունի. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում տեսակետը, թե եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը համաձայնի մինչև 2020 թվականը մնալ նախագահի պաշտոնում, ապա սա լուրջ հարված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանը։ «Իհարկե չեմ կիսում այդ մտահոգությունները և տեղյակ էլ չեմ, թե այդ մտահոգություններն ում մոտ են, միգուցե մասնավոր կարծիք է, մասնավոր մտահոգություններն են։ Արցախի Հանրապետությունն անկախ […]

Հայի գենն ունեցող հայ երիտասարդներն աշխարհում պետք է մրցունակ լինեն իրենց գիտելիքներով. Հրանուշ Հակոբյան

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. «Սփյուռք» ամառային դպրոց  ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հետ համագործակցությամբ: Այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 350 սփյուռքահայ՝ աշխարհի 30 երկրից: «Սփյուռք» ամառային դպրոցում կանցկացվեն դասընթացներ հինգ ուղղություններով. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 – 29), Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների […]

Վերաօծվեց սիրված սրբատեղի Կամակատար մատուռը

Հուլիսի 2-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Վանաձորի հավատավոր ժողովրդի և ուխտավորների սիրելի  սրբավայրի՝ Կամկատար մատուռի վերաօծման արարողությունը:  Մատուռի կառուցման շրջանը, ըստ որոշ աղբյուրների նշվում է միջնադարը, սակայն ըստ մատուռի հարավային պատի հայերեն և ռուսերեն արձանագրությունների՝ այն կառուցվել է 1841 թվականին: Հետաքրքիր ավանդազրույցներ են հյուսված մատուռի կառուցման և նրա անվան […]

Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորուման համար պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության  ներքո  գտնվող 159 հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրերի համար պետբյուջեից տրամադրվել է 15 մլրդ 673 մլն 697 հազար դրամ։ Այս մասին ԱԺ-ում  2016 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում նշեց փոխքաղաքապետ  Կամո Արեյանը: Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորուման համար  պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ: «Դա  վերաբերում էր Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելային համակրգի կարգաբերմանը, որի […]

«Ոսկե ծիրանը» ճանաչում է ձեռք բերել աշխարհում. դեսպանները գոհ են

Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկ օրն ավանդաբար նվիրվում է գերմանական ֆիլմերին։ Այս մասին Երեւանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման կապակցության լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ապա հավելեց. «Մենք գիտենք, որ երեւանյան կինոփառատոնն առանձնանում է ճաշակի մակարդակով։ Ուրախ ենք, որ կինոփառատոնում կներկայացվի Ֆաթիհ Ակինի «Անհայտությունից» ֆիլմը։ Գերմանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի