26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2017

Լեհական «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս»կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների կարողությունների հզորացմանը»  ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակը: Վիտոլդ Կարչևսկին նշել է, […]

« Իրեն դիտում են, որպես Մովսես մարգարե…»/տեսանյութ/

«Հայաստանում ամենամեծ ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն է, որպես օգտավետ, որպես վստահելի, որպես առաջադեմ »,-լրագրողների հետ զրույցում հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ վարչապետին մի քիչ մոտ է Սերժ Սարգսյանի ռեյտինգը, հետո արդեն Նիկոլ Փաշինյան և Գագիկ Ծառուկյանը: «Վարչապետը 10 անգամ գերազանցում է նշված մարդկանց ռեյտինգին: Մարդիկ իրեն դիտում են, որպես Մովսեսի…»,-նշեց Ադիբեկյանը: […]

Ի՞նչ պատասխան կտանք Աստծուն. ննջեցյալից ավելի շատ բան կարելի է սովորել

Ամեն անգամ հոգեհանգստի արարողության մասնակցելիս համոզվում եմ, որ ննջեցյալից ավելի շատ բան կարելի է սովորել, քան ողջերից, որոնք շրջապատում են ննջեցյալին` իրենց «մարգարեություններով, սնոտի նախապաշարումներով, և իրենց խորին խորհուրդներով»: Ննջեցյալը իր անկենդան վիճակով փաստում է, որ աշխարհում ամեն ինչք, կարողություն ունայն է, և ձեռքերը դատարկ հեռանում է այս աշխարհից, թողնելով բարի գործեր, արժանապատիվ անուն: Իսկ մերձավորները […]

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, Opel-ը, ГАЗель-ն ու ВАЗ 21015-ը. կա 1 զոհ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 3-ին, ժամը 16:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Shamshyan.com կայքը հայտնում է, որ բախվել են Opel մակնիշի 34 ԼN 339 համարանիշի, ГАЗель մակնիշի 238 ԼԼ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել աղբամանների տեղադրման վայրերը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է աղբամանների տեղադրման վայրերի վերաբերյալ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին: Այս ուղղությամբ  աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և  օպերատիվ շտաբին հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված հասցեներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել: «Պարբերաբար բողոքներ ենք ստանում  մեր  բնակիչներից, որ այս կամ այն հասցեում […]

Բախվել են բեռնատար գնացք և ավտոմեքենա

Հուլիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, երկաթուղու Արարատ-Զոդ 190-րդ կմ-ին՝ Շատվան գյուղի մոտ, Վարդենիս-Սոթք ճանապարհի հետ հատման կետում, իրար են բախվել  բեռնատար գնացք և  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա: «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի սկզբում Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Կարևորելով  ինչպես հոգաբարձուների խորհրդի, այնպես էլ հիմնադրամի գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել […]

Արարատի բնակչուհուն առևանգելու կասկածանքով ձերբակալվել է նախկին ամուսինը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով  ձերբակալվել է Արարատի մարզի բնակիչը՝  նախկին կնոջն առևանգելու կասկածանքով։ 2017 թվականի հունիսի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել: Հաջորդ օրը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի