25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2017

Ռուսաստանը ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 20 տոննա վարակված ելակը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը: Թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցը, հղում անելով ռուսական «Интерфакс»-ին, նշում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները  վարակված են եղել ծաղկավոր թրիպսով:  Թուրքիայից ներկված ելակը հասցվել էր Կրասնոդարի երկրամասի Ադիգեյայի Հանրապետություն (մտնում է Ռուսաստանի կազմի մեջ): Ավելի վաղ […]

Այսօր մեկնարկում է ամառային զորակոչը

Այսօր՝ հուլիսի 1-ին, մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության կայքից: Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին […]

Գյուրզա է հայտնաբերվել

Հունիսի 30-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի շենքերից մեկի մուտքում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 30-ին, ժամը 09:52-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻ […]

«Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: […]

Հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  3-ին՝ ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում   կհյուրընկալվի տնտեսագետ  Կառլեն  Խաչատրյանը: ԹԵՄԱ՝   երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի համատեքստում ՀՀ  կառավարության նոր ծրագրի  իրագործման հեռանկարները:

«Какой привет, таков и ответ». Ջերմուկի Համոն զայրացած է/տեսանյութ/

«Զենքի վաճառքը` դա համաշխարհային բիզնես է, որը կա ու կլինի:  Հիմա Ադրբեջանը Ռուսաստանից չի վերցնի` կվերցնի Ամերիկայից, Ամերիկայից չվերցնի`կվերցնի Գերմանիայից, Թուրքիայից կվերցնի: Անկախ նրանից ումից կվերցնի, թող շատ վերցնի,  ինչ է եղել որ, վերջը մարդնա չէ` շատացնում էտ զենքը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի հրամանատար, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանների ասպետ Մուշեղ Բաբայանը(Ջերմուկի Համո)։  […]

«Պայթյուն» Երևանի մետրոպոլիտենում (ֆոտո)

Հունիսի 30-ին ուշ երեկոյան Երևանի մետրոպոլիտենում զորավարժություններ են տեղի ունեցել: Նպատակն էր մետրոյի աշխատակիցների, փրկարարների, ոստիկանների, բժիշկների, «Երեւան ջուր», «Երեւան գազ», «Հայաստանի էլցանցեր» ընկերությունների աշխատակիցների աշխատանքի համակարգումը։ Աշխատակիցների աշխատանքը գնահատել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Զորավարժություններին հետեւել են նաեւ հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչները։ Լուսանկարները` news.am-ի: 

Հրաշագործ Ռոնալդինյոյի վերադարձը (տեսանյութ)

«Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդների խաղից հետո կատալոնական ակումբն առանձնացրել է բրազիլացի Ռոնալդինյոյին, որը դարձյալ աչքի է անկրկնելի տեխնիկայով եւ արժանացել է ջերմագույն ընդունելության Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Ռոնալդինյոն այժմ կատալոնական ակումբի դեսպաններից մեկն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի