25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Երկնքի արքայության մեջ չեն հաշվելու մեր եկեղեցի այցելության կամ Պատարագներին մասնակցության քանակը

«Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենա, և դա շաբաթ օրն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի այն» (Մատթեոս 12:9-15) Ժողովարանում Քրիստոս շաբաթ օրով բուժեց չորացած ձեռքով մի մարդու։ Փարսեցիներն ավելի շատ մտահոգված լինելով օրենքի պահպանությամբ, քան մարդու հիվանդությամբ, քննադատեցին Քրիստոսին, թե՝ խախտում է օրենքը։ Հիսուս շատ լավ գիտեր օրենքը, […]

Եկել եմ սովորելու․ իսրայելցի քաղաքագետը՝ Արցախ այցից

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին օրերս Արցախում էր։ Խոսելով իր այցի մասին՝ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նա նշեց, որ իր համար տարօրինակ էր պարզել, որ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի սեւ ցուցակում է հայտնվել։ «Ես չեմ հասկանում, թե ինչու չպետք է այցելեմ Արցախ։ Մարդ բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության […]

Դատարանին չհարգեցին. հերթական սանկցիան

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:  Դատական  նիստի կեսից Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ է  բերվել գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը: Դատարանը լ է  որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիայի ժամկետը լրացել է: Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում նրա նկատմամբ դատական սանկցիա էր […]

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել

Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան: Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:

ՊՆ-ի ղեկավարած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել

Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած«Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։ Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում, և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա […]

«Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար են տեսնում. իրավապաշտպան/տեսանյութ/

«Շուրջ մեկ տարի է անցել «Սասնա  ծռեր»,-ի  ապստամբության փորձից և զարմանալի էր, որ այս մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ չեղան բռնություններ,  անգամ ոստիկանական բաժանմունքներում: Մեկ տարի հետո արդեն կանգնեցինք մեկ այլ փաստի առաջ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը կատարվածը բացատրում է նրանով, որ այն ժամանակ «Սասնա ծռեր»,-ը վայելում էին հասարակության աջակցությունը, […]

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հուլիսին․ РИА Новости

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն և Էլմար  Մամեդյարովը կհանդիպեն Ավստրիայում՝ հուլիսի 11-ին։ Այդ մասին РИА Новости-ին տեղեկացրել է իր դիվանագիտական աղբյուրը: «Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Սպասվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ներգրավված  միջնորդները […]

Ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի

«Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արևադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ»,-այսօր լրագրողներին հայտնեց  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:  Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35 աստիճան, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի […]

Արշակունյաց պողոտայում ավտովթարից 2-ամյա երեխա է տուժել

Հունիսի 29-ին, ժամը 21:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում բախվել են Nissan March մակնիշի 34 OA 569 (վարորդ՝ Է. Ս.) և Ford Transit մակնիշի 34 NL 834 (վարորդ՝ Ս. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Nissan […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի