19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 29, 2017

Չէիք լսում. Սերժ Սարգսյանը՝ իր վարչապետության մասին/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել էր Կառավարություն: Ելույթից հետո ՀՀ նախագահը հեռացավ: Նախագահը հրաժարվեց պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները սակայն պնդեցին. «Պարոն նախագահ, 2018 թվականին Դուք եք վարչապետ լինելու»: «Չէիք լսում, վերևում ասեցի»,-արձագանքեց նախագահը և հեռացավ: Հիշեցնենք, որ հունիսի 29-ի կառավարության նիստին ներկա էր նաև  նախագահը, որն իր ելույթում նշեց, […]

Երկրաշարժ

  Հունիսի 29-ին` տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ […]

«Եթե հեշտ լիներ մինչև հիմա ամեն բան արած պրծած կլինեինք»

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ կառավարության նիստից առաջ  նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ: Իր ելույթում նախագահը նշեց, որ վարչապետ  Կարեն Կարապետյանն ու ամբողջ թիմը վայելում են իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Սարգսյանը նշեց, որ անհարժեշտ է կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցում ցուցաբերել. «Մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և կատարելու պատվաբեր աշխատանքը: […]

ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցելել է «Սասնա ծռերի» անդամներին

արդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից: ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, […]

Ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել. ՌԴ-ից զենքի վաճառքից (տեսանյութ)

«Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք: Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», – խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք […]

Անեծք է. Սերժ Սարգսյանը Կառավարությունում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս  պահին գտնվում է Կառավարությունում: Վաղ առավոտից Կառավարության շենքի շրջակայքում խիստ հսկողություն էր սահմանվել. տարածքից հեռացրել են անգամ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նախագահի այցը սպասված էր, քանի որ ըստ կարգի՝ Կառավարության կազմավորումից հետո նախագահն այցելում է Կառավարություն և ելույթ ունենում: Նշենք, որ հունիսի քսաներկուսին ԱԺ-ն հաստատել էր Կառավարության ծրագիրը, որն ընդունվել […]

Տեղեկատվական պատերազմում զիջում ենք. պատգամավոր

«Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ նկատեց. «Ձեր ելույթից հասկացանք, որ բավարար ռեսուրսներ տրամադրվել են նախարարությանն՝ աշխատանքներն իրականացնելու համար, մասնավորապես 5 դրամաշնորհ, 24 վարկային ծրագիր, 27.5 միլիոն եվրո և այլն: Բայց կարծես թե Ղարաբաղյան հարցում տեղեկատվական պատերազմում զիջում ենք՝ հաճախ պատճառաբանելով՝ ֆինանասական ռեսուրսներ չկան»: Եվրաինտեգրման […]

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների […]

Էհ Րաֆֆի, Րաֆֆի

Հունիսի 25-ին տեղի ունեցավ  «Ժառանգության» համագումարը, որի արդյունքում կուսակցության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս  նշեց՝ կուսակցությունն անելիքներ ունի հայաստանյան   քաղաքական դաշտում, ապա հավելեց՝ ընկնել կարելի է, բայց ոչ ծնկել: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Եթե «Ժառանգությունը» կարողանար ինչ-որ բան փոխել, հավատացե՛ք՝ արդեն իսկ փոխած կլիներ: Այս կուսակցությունը գործում է արդեն երկար տարիներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի