19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2017

Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու.Արա Պապյան/տեսանյութ/

«Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու է ու իր սողացող քաղաքականությունը շարունակելու է։ Մեծածավալ պատերազմի նա չի գնա` զենքի համալրում չի արել, թուրքական սպայակազմի բավարար ներառում դեռ չի եղել։ Այդ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետեւանքները Ադրբեջանի համար կանխատեսելի չեն, ու նաեւ` հայերը նման դեպքերում արագ համախմբվում են։ Մեր տակտիկան այն պետք է լինի, որ Ադրբեջանը չպետք […]

Մենք պետք է Բաքուն ոչնչացնենք.Վովա Վարդանով /տեսանյութ/

«Մենք պետք է Բաքուն ոչնչացնենք ու մի քիչ նավթ ունենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: Հետախույզի խոսքով՝ Ադրբեջանի ուժը իր վաճառած նավթի և գազի քանակության մեջ է, որից եկող փողով նրանք հզորանում են: «Զորախաղերը միայն ցուցադրական բաներ չեն, այլ տարբեր փորձեր են կատարում, կարծես` ներկայացումից առաջ գլավնի ռեպետիցիա լինի, որին փորձում […]

Դոլարն էժանացել է

 Հայաստանյան  բանկերում ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 481.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.42 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.97 դրամ (աճել է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 […]

Հրդեհ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում

Հունիսի 19-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:42-ին: Մասամբ այրվել է «ВАЗ 2109» մակնիշի 34 DD 610 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Համանախագահները Բաքվում են․ նրանք հանդիպել են Ալիեւի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ և Ստեֆան Վիսկոնտիին՝ Ֆրանսիա, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը գտնվում են Բաքվում։ Նրանք այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ակնկալվում է, որ Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Լոնդոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

Լոնդոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի մզկիթի մոտ, երբ մի խումբ մարդիկ հավաքվել էին ուշաթափված մի տղամարդու մոտ, պատմել է ականատեսը Press Association-ին։ «Քայլում էի փողոցով ու գետնին ընկած տղամարդու տեսա, մոտեցա նրան, շատ մարդիկ կային կողքը, հենց մի կողմ գնացի, բեռնատարը մեծ արագությամբ մխրճվեց նրանց մեջ»,- պատմել է ականատեսը։   […]

Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն

Երեկ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6-­ը տեղափոխվել է Ստուպինո, 3-­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, […]

Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ կարեն կարապետյանի այսօրվա՝ հունիսի 19-ի որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի