19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2017

Հունիսի 20-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 20-ին՝ ժամը ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ արցախա-ադրբեջանական սահմանային լարվածություն:   Հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը: ԹԵՄԱ՝ հունիսի 20-ը Փախստականի համաշխարհային օրն է:

Ֆրանսիայի խորհրդարանում հայ պատգամավորներ կլինեն

Հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են անցել Ֆրանսիայի խորհրդարան։ Նախօրեին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հաղթել է նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ, պետություն» կուսակցությունը, հայտնում է РИА Новости-ն։ 577 տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը կունենա 308 տեղ: Իշխող կուսակցության կենտրոնամետ դաշնակից «Դեմոկրատական շարժումը» կունենա 42 տեղ:     Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն աջերից «Հանրապետականները» (113 տեղ), իսկ […]

Գյուղմթերքի արտահանման «նոր արագություն»

Սեզոնային գյուղմթերքի արտահանումը շատ կարևոր է կազմակերպել առավելագույնս արագ, քանի որ դրանց որոշ տեսակները ունեն շուտ փչանալու միտում: Խնդրի լուծման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի ամբողջական կիրառման միջոցով ներդրվել է գործընթացի արագացված մեխանիզմ: Իրականացվող բարեփոխոխումների շրջանակներում արտահանողներին կտրամադրվի նաև մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Էկոնոմիկական թվերով ֆեյսբուքյան էջից

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրում

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝ ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը:

«Եթե փախստականի կարգավիճակը չես ճանաչում, ապա տարածքը դառնում է օկուպացված»/տեսանյութ/

«Փախստականներն ունեն լիարժեք միջազգային իրավունք` ապրելու ազատագրված տարածքներում, սակայն այդ տարածքներն այսօր անվանակոչվել են օկուպացված։ ՀՀ մեր երեք նախագահների ժամանակ տարվում էր մի քաղաքականություն, որ բացարձակ մոռացել են 660 հազար հայ փախստականների մասին»,-այսօր՝ մայիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:  Նա նշեց նաեւ, որ իրենց իրավունքների վերականգնման համար հանդիպում […]

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ստորագրված օրենքների թվում են՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու […]

24 ժամվա ընթացքում ԱԺ-ն կհայտարարի կառավարության ծրագրի քննարկման օրը

Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրով տեղեկացրել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Շուտով կտարածենք տեղեկություն»,-գրել է նա:  Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել Կառավարության ծրագիրը:

Մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ  7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Նա նշեց, մինչ այդ՝ ապրիլի 10-20-ը  «Արի տուն» […]

Գնալով շատանում է մայրաքաղաքի բնակելի շենքերի բակերում գործող սգո սրահների քանակությունը

Հասկացանք դժվար է կյանքը, բարդ, հակասական, հաճախ նաև անտանելի ու զզվելի, սակայն պետք չէ քաղաքացիներին աստիճանաբար ընտելացնել անդրշիրիմյան կյանքին և նրա «բարեմասնություններին»: Բանն այն է, որ գնալով շատանում են մայրաքաղաքի բնակելի՝ մի քանի բազմաբնակարան շենքերի բակերում գործող սգո սրահների քանակությունը: Պատկերացրեք այդ տարածքների ծերերին, թոշակառուներին, պապիկ-տատիկներին, ծնողներին մանկահասակ երեխաների հետ զբոսնելիս՝ սգո սայլերի, պսակների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի