24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2017

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երվանդ Երզնկյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։  «Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական […]

Ավազակային հարձակում Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ 2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով […]

Կաշառք ստանալու համար ոստիկանության աշխատակիցներ են կալանավորվել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից […]

Ստվերի անձնագիր, կապույտ ուղի. ինչ է անելու ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:  Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը: «Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը: Քննարկվել […]

Կասկածները փարատվեցին

«Ուզում  եմ բոլոր կասկածները փարատել.  Միհրան Հարությունյանը որևէ կապ չունի կրակոցների միջադեպի հետ», –  անդրադառնալով ըմբիշ Միհրան Հարությունյանի անվան հետ կապվող միջադեպին՝  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: «Ռուսական կայքերը գրեցին՝  իբր Օլիմպիական խաղերի մեր արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ինչ-որ կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից […]

Անտառային սարսափելի հրդեհները 62 մարդու կյանք են խլել /տեսանյութ/

Պորտուգալիայում անտառային հզոր հրդեհների հետեւանքով 62 հոգի է մահացել։ Նրանք մեծամասնությունը մահացել է մեքենաներում՝ փորձելով անցնել կրակների միջով։ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ հրդեհի պատճառով մի քանի գյուղեր ամբողջովին մեկուսացել ու շրջափակման մեջ են հայտնվել։ Դեպքի վայրում աշխատում են երկրի բոլոր փրկարար ուժերը, սակայն դրանք միեւնույնն է չեն բավականացնում։ Սա Պորտուգալիայում վերջին տասը […]

«Թբիլիսիի միջադեպի հետ կապված՝ դիմել ենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա»

  «Թբիլիսիում տեղի ուենցած միջադեպից հետո հայկական մի քանի լրատվականներում սխալ տեղեկություններ տարածվեցին, ինչը բավականին տհաճ էր: Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ, ով այնքան էլ ճանաչում չունի, միջազգային մրցումների մասնակից է, բայց դասակարգումով շատ հետ է մնում Ալեքսանյանից ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Մրցման 5 րոպե 16-րդ […]

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկուն

Հունիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային Ժողովի ընտրությունները, ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանը ուղղված քայլերի անհրաժեշտությունը եւ այդ ենթատեքստում Հայաստան-ԵՄ հետագա համագորածակցությանը եւ անելիքներին վերաբերվող հարցեր:

«Հայ երեխաները ընթերցասեր են» /տեսանյութ/

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրը նախատեսված է հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը: Վերջինս ուրախությամբ շեշտեց, որ հայ փոքրիկները կարդում են ոչ միայն  հայ, այլև արտասահմանյան գրականություն: Հայ երեխաները, ըստ «Զանգակ» հրատարակչության աշխատակիցների, ընթերցասեր են ու չեն խուսափում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի