24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2017

Մեդվեդեւը զոքանչի պատճառով կաթվածահար է արել ճանապարհը /ֆոտո/

Նախօրեին Լենինգրադյան շրջան Սոսնովի Բոր քաղաքում հսկայական խցանում է գոյացել՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ավտոշարասյան պատճառով։  Սոցկայքերում օգտատերերը նշել են, որ ողջ ճանապարհը կաթվածահար է եղել, իսկ բեռնատրները ստուգվել են։  47news գրում է, որ այս խառնաշփոթի պատճառն այն է եղել, որ Մեդվեդեւը կնոջ՝ Սվետլանայի հետ գնալիս է եղել Կովաշի գյուղ, որտեղ բնակվում է նրա զոքանչը։ Ճանապարհը […]

«Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է  Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը  10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Սբ. Աբգար թագավորի փողոցների, Այգեձոր փողոցի և նրբանցքների Ա. Խաչատրյան փող. 1-ից-8, Օրբելի փող. 1-ից-14 համարների, Փափազյան փող. 2-րդ, Կիևյան փող. 1-ին նրբանցքների, […]

«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»

«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ամառ, ուսումնական տարվա նախաշեմին իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկը: Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվելու է պայուսակներ, գրենական […]

Ավարտվել է

«Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. տեղեկացնում է գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին […]

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող

 Ստեփանակերտից այսօր Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը.  հոսպիտալում լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը: «Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս […]

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին

Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման […]

Թուրքիայում զինվորների սննդային թունավորման գործով ձերբակալվել է 24 հոգի

Թուրքիայի Մանիսա նահանգի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել է, որ հունիսի 16-ին տեղի ուսումնական զորամասերից մեկում գրանցած սննդային թունավորման հետևանքով այս պահին հոսպիտալացված է 17 զինվոր: Ըստ Թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին նա հայտնել է «CnnTurk»-ի հետ զրույցում:  Տեղեկացրել է, այդ գործով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 24-ի: «Զինվորների առողջական վիճակը լավ է: Հնարավոր է […]

Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։ Մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։ Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի