20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2017

«Ամեն զոհի դիմաց ազերի թուրքը պետք է շատ դաժան պատասխան տա»

Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պաշտոնական Բաքվի կողմից ևս մեկ անգամ օգտագործվեց հիշեցնելու Փարիզին,Մոսկվային և Վաշինգտոնին,որ նրանք դժգոհ են համանախագահների գործունեությունից, ինչպես նաև սրելով իրավիճակը սահմանին Իլհամ Ալիևը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը ադրբեջանական տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացներից և երկրում սրվող սոցիալ-տնտեսական վիճակից…Հունիսի 16-ի առավոտյան Reuters-ը տեղեկություն էր տարածել, որ “Ադրբեջանական երկաթուղիները” գրեթե սնանկ […]

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել հայտնի  « Foreign Policy » հանդեսին, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի մասին: «Իրաքի վարչապետին ասել եմ, որ հանրաքվեի անցկացումը  Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդի օրինական իրավունքն է: Մենք ցանկանում ենք, որ հանրաքվեից հետո ի հայտ եկած արդյունքի վերաբերյալ խաղաղ բանակցություններ անցկացնենք»,- […]

Զոհված զինծառայողները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը […]

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ քաղաքական քմահաճույքն ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից»

Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։ Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին… Արցախյան հանդիպումների ընթացքում […]

Ղեկավար կանանց արժե խղճալ

Ղեկավար կանայք ունակ են ընդունել եւ ազատել աշխատակիցների, նրանց գումար տալ, կարգադրություններ անել: Ղեկավար կանայք սովորաբար լավ կրթություն եւ բարձր եկամուտ են ունենում: Նրանք ազատ են եւ հաճույք են ստանում իրենց աշխատանքից: Այդուամենայնիվ, համաձայն Տեխասի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունների, կին-ղեկավարները հոգեբանական խնդիրներ առավել հաճախ են ունենում, քան այլ կանայք: Ղեկավար կանայք առավել հակված են դեպրեսիաների եւ […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան […]

«Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ, կրակոցներ շատ չեն եղել»

Այս գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ, կրակոցներ շատ չեն եղել»,-ընդծել է նա:

Ավտոմեքենաները բախվել են. կան տուժածներ

Հունիսի 17-ին, ժամը 06:29-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 QM 444 (վարորդ՝ Ս. Ե.) և «ՎԱԶ 21099» մակնիշի […]

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլերը

88 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: ինչպես տեղեկացրել է Bild-ը, Կոլը մահացել է Գերմանիայի Ռինլանդ-Պալատինատե նահանգում գտնվող իր տանը։ Կոլը զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 1982-1998 թվականներին: Այս ժամանակահատվածում միավորվել են Արևելյան և Արևմտյան Գերմանիաները, փլուզվել է Բեռլինի պատը: Կոլը գլխավորել է աջ կենտրոնամեծ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Նա 20-րդ դարի Գերմանիայի ամենաերկար կառավարած կանցլերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի