25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2017

Ի՞նչ մեխանիզմներ կան հակածխախոտային պայքարն ուժգնացնելու համար /տեսանյութ/

«Ծխելու դեմ պայքարում հասարակական վայրի ղեկավարությանը տուգանելը ճիշտ մոտեցում չէ: Ծխողին տուգանեք, ինչո՞ւ եք հասարակական վայրի տնօրենին տուգանում», –  այսօր   «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հակածխախոտային պայքարին: «Տարբեր հաստատություններում կարելի է տեղադրել սենսորային ազդակներ: Երրորդ անգամից  արդեն կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: Սա կլինի և՛ […]

Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում

Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի  «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին: Թուրքական «Karınca» թերթի կայքի  համաձայն՝  հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության […]

Արյան յուրաքանչյուր ներարկում կարող է փրկել հիվանդի կյանքը. Ս. Դաղբաշյան (տեսանյութ)

 Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանն այսօր Ազգային ժողովում հետևում էր, թե ինչպես են պատգամավորներն արյուն հանձնում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Արյունաբանական կենտրոնը դոնորի օրավա կապակցությամբ այցելում է մեկ կազմակերպություն և կատարում է արյունատվության ակցիաներ: «Այս տարի որոշեցինք այցելել ԱԺ և դոնորության գործընթացին մասնակից դարձնել նաև պատգամավորներին»,-ասաց նա և նշեց, որ […]

Ինչու Հիսուս Քրիստոսն ընտրեց էշին

Ծաղկազարդին շատ բան կա սովորելու, բայց մի բան անսովոր է ու բացառիկ ուշադրություն է պահանջում: Նկատեք, որ Աստուծո Որդին՝ Տիեզերքի Թագավորը քաղաք մտավ ավանակի վրա նստած, այլ ոչ թե ընտիր սպիտակ ձիու: Չէ՞ որ այս աշխարհի մեծերը հաղթանակից հետո գրաված քաղաք են մտնում կամ սպիտակ ձիու վրա նստած կամ շքեղագույն մեքենաների շարասյուններով: Իսկ ամեն ինչի […]

Դոլարն էժանացել է

Այսօր հայաստանյան բանկերում մերիկյան մեկ դոլարը գնվում է 480 ՀՀ դրամ նվազագույն և 481.50 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 483.75 դրամ նվազագույն և 484.50 առավելագույն փոխարժեքով:   Մեկ եվրոն գնվում է 535 ՀՀ դրամ նվազագույն և 538  առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 542 ՀՀ դրամ նվազագույն և 546 առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8.34  ՀՀ դրամ նվազագույն և […]

Արցախում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը: Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը՝ կկառուցվի առաջիկայում: Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին»:

Պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրում

Արդեն 2 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը և հայտարարում են, որ այն չեն բացի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բնակիչների […]

4 տարվա պատժաչափ Անի Զախարյանի համար

Այսօր` հունիսի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի համար մեղադրողը պահանջել է 4 տարվա պայմանական ազատազրկում: Դատախազ Վահան Հարությունյանը նշել , որ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է: Նշենք, որ  Անի Զախարյանը մեղադրվում է Երեւանի Խորենացի փողոցում անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ: «Միջնորդում եմ դատապարտել երեք […]

««Ելք»-ն ու դաշնակները չեն ցանկանում արյուն տալ» (տեսանյութ)

Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության և «Ծառուկյան դաշինք»  խմբակցության պատգամավորները հաշտ ու համերաշխ շարունակում են արյուն տալ՝ դոնորի միջազգային օրվա կապակցությանբ: Արդեն իսկ արյուն են տվել Հրայր Թովմասյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Հակոբյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Իվետա Տոնոյանը և այլք: Պատգամավորները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ մենք պատերազմող երկիր ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի