20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2017

Արցախում շարունակվում է բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը

Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը: Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը կկառուցվի առաջիկայում: Դրան զուգահեռ՝ պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում բազմազավակ ընտանիքներին: Օգտատեր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը:

Ռուս աստղերը՝ իրենց հարսանիքի օրը․ բացառիկ կադրեր /ֆոտոշարք/

Հայտնի մարդկանց հարսանիքները միշտ էլ մեծ ուշադրություն են գրավում։ Դրանք երկար քննարկվում են՝ յուրաքանչյուր անգամ ամենափոքրիկ դետալը մեծ քննակման է արժանանում։ Ահա թե ինչպիսին էին ռուս աստղերը իրենց հարսանիքի օրը։ Նշենք, որ այս ամուսնություններից շատերը «երկար կյանք» չեն ունեցել, զույգերը այսօր ամուսնալուծված են։   2005-ի հոկտեմբերի 18, երգչուհի Տատյանա Բուլանովայի եւ ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովի հարսանիքը […]

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Այսօր՝ հունիսի 14-ին, Նազենի Հովհաննիսյանի մոր՝ Էմմա Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է: Նազենին Facebook-ում կիսվել է նաեւ նախորդ տարի մայրիկի հիշատակին գրած հուզիչ տողերով. «Ժամանակն ամենաթանկն է աշխարհում։ Թերթում եմ տարիներս ու հասկանում, որ ձեռքբերումս չնչին է, կորուստներս՝ անպատմելի։  Մայրս լույս էր։ Լույսի կտոր։ Հիմա էլ դարձել է խտացված մի Լուսատու, ինչ-որ տեղ այնտեղ՝ վերևում… Կորստին լուծում […]

«Ասում են` Լոս Անջելեսում միայն ռաբիզն է, ոչ, չկա նման բան» (տեսանյութ)

Ամերիկաբնակ երգիչ Գևորգ Չաքմանյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է իր կարիերային, իր նախկին սաների հետ ունեցած կապին, նաև հայկական երաժշտությանը: Երգիչը արդեն 25 տարի է, որ բեմում է, ներկայումս փոքրիկների խումբ ունի ԱՄՆ-ում, նաև տարեցների: Իսկ վերջերս էլ Երևանում կայացավ նրա բեմական գործունեության 25-ամյակը: Դիտեք տեսանյութը:

Մխիթարյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակում հանդիպել է հայ երեխաների հետ (լուսանկարներ)

UNICEF-ի Հայաստանի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակում հանդիպել է երեխաներին, ովքեր ժամանել էին տարբեր մարզերից` ներկայացնելու իրենց խնդիրները, պատմությունները, երազանքները: Երեխաների հետ հանդիպումից հետո UNICEF Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջը կազմակերպել էր live-հեռարձակում, որի ընթացքում Մխիթարյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին:   Նյութի աղբյուր՝  armsport.am

Ո՞րն է Հովհաննես Բաբախանյանի զենքը

Ժողովրդական երգիչ Հովհաննես Բաբախանյանը հանդիսատեսին առավելապես ծանթ է որպես բեմական գործիչ։ Henaran.am-ը որոշել է բլից հարցեր ուղղել երգչին և նրան բացահայտել նորովի:   -Հովհաննե՛ս, ո՞րն է Ձեր սիրած արտահայտությունը: – «Դե հա»: -Սիրած ուտեստը… -Խինկալի, կարտոֆիլի տապակա: -Սիրած զբաղմունքը… -Երաժշտություն: – Սիրած գիրքը… -«Փոքրիկ իշխանը»: – Սիրած վայրը… – Բանգլադեշ և Մաշտոցի պողոտա: -Սիրած ըմպելիքը… […]

Հայ ժողովուրդը խորապես հասկանում և կիսում է ճապոնացի ժողովրդի վիշտը

Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ ընդգծեց, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որին նպաստել են 2010թ.-ին՝ Տոկիոյում և 2015թ.-ին՝ Երևանում Հայաստանի և Ճապոնիայի դեսպանությունների հիմնումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Շինիչի Կիտաոկան նշեց, որ […]

Ձկնորսները երկգլխանի դելֆին են որսացել /ֆոտո/

Հոլանդացի ձկնորդները պատահաբար երկգլխանի դելֆինի են որսացել։ Նրանք դելֆինի լուսանկարները փոխանցել են գիտնականներին, որպեսզի վերջիններն ուսումնասիրությունն անեն։  Գիտնականները կարծում են, որ դելֆինը սիամական երկվորյակ է՝ մարմինն իրար կպած։ Ընդ որում, գիտնականները պնդում են, որ դելֆինների պարագայում նման երեւույթ չափազանց հազվադեպ է հանդիպում։ 

21-ամյա Աշոտին վերջապես բերման ենթարկեցին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 21-ամյա Աշոտ Ս.-ն:  Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի