20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2017

«Մեզ պլանավորված տուրիզմ է պետք»

Հարկավոր է  քայլեր ձեռնարկել ինչպես այդ ուղղությունները զարգացնելու, այնպես էլ նորերը ներգրավելու համար: Այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Հայաստանում ներգնա և ներքին տուրիզմի զարգացման հեռանկարներից` ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Շատ կարևոր է ռուսների՝ ներքին անձնագրերով Հայաստան գալը, բայց դա բավարար չէ. մեզ պետք է պլանավորված տուրիզմ, որի համար նախապես […]

«Անալիտիկ խորհուրդի» հաջողությունը կախված է անձանցից

Նախկին պատգամավոր, փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած «Անալիտիկ խորհուրդ»-ը փորձագետների համայնքին հնարավորություն է տալիս, որ իր կարծիքը բերի Ազգային ժողով: «Իրապես խնդիրը կա, կա փորձագիտական բավականին զարգացած համայնք, բայց չկա մի հարթակ, որի վրա այդ կարծիքները գոնե գան, կուտակվեն: Այս նախաձեռնությունը կարող էր անել ցանկացածը հավաքվածներից, բայց չենք արել: […]

«Ադրբեջանը բանակցությունները վերսկսելու ցանկություն չունի»

Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ջանքերը, նրանց գլխավոր նպատակը մեծամասշտաբ պատերազմը կանխելն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Խոսելով բանակցությունների հնարավորությունից՝ բանախոսը նշեց, որ իրական բանակցությունները չեն սկսվի, որովհետև Ադրբեջանը չի փոխել իր տեսակետը: «Ադրբեջանը դժգոհ է առաջարկված փաթեթից և […]

«Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել»

«Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:  «Ստատիկական ծանրաբեռնվածությանն այն մի կերպ դիմանում է, իսկ ի՞նչ կլինի դինամիկի պարագայում։ Աստված չանի, երկրաշարժի պարագայում։ Դրանք միայն կուժգնացնեն շինությանն ուղղված հարվածը»,-նշեց   Մինասյանը՝ հավելելով՝ կողմ է, որ  ցուցադրաբար քանդվեն  բոլոր տձեւ կառույցները։ Իսկ քանդելու համար պետք […]

Ռոբերտ Քոչարյանն էլ էր ասում` թրաշված չեն

«Մեր խնդիրը պիտի լինի երկիրը հզորացնել, տնտեսությունը ուժեղացնել, բայց բոլոր խոսակցություննեը, ցավոք սրտի, եկան, հանգեցին թրաշվելու խնդրին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը: «Եթե հիշում եք, մի անգամ էլ հոկտեմբերի 27-ին դա մեջտեղ եկավ, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ թրաշված չեն: Կարծես թե, այս երկրի թիվ մեկ խնդիրը թրաշված լինելն է»,-նկատեց նա: Արա […]

Շարմազանովն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական […]

Արոնյանը հաղթեց Կրամնիկին ու դարձավ Norway Chess-ի առաջատար

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկին եւ դարձավ առաջատար` առաջին տեղը բաժանելով Հիկարու Նակամուրայի հետ: Վեցերորդ տուրի մյուս արդյունքները. Կարուանա – Անանդ` 0:1, Կարլսեն – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Կարյակին, Գիրի – Սո` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1-2. Արոնյան, Նակամուրա` 4-ական միավոր, 3-6. Կրամնիկ, Կարյակին, Գիրի, Սո` 3-ական, […]

Հո մենք կրակը չե՞նք ընկել. Գուրգեն Եղիազարյան

«Ցանկացած երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը իր շահի մասին է մտածում, Վլադիմիր Պուտինն առաջին հերթին իր շահի մասին է մտածում: Եթե մեզ մոտ պետական շահը լինի առաջնայինը, ապա նաև Նախիջևանում հզոր Թուրքիայի հետ զորավարժությունները մեզ համար վտանգավոր չեն լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա` պետք է բռունցվենք, հակառակ դեպքում մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի