18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2017

ՀՔԾ-ում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել` անտեսելով դրա համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը: Ընդ որում, սուտ մատնությունների աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2015 թվականից առ այսօր. այսպես, եթե 2015թ.-ի […]

Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Բժշկուհի Տաթև Ոսկանյանի սիրո պատումը /տեսանյութ/

Բժշկուհի, բանաստեղծուհի, դաշնակահարուհի… Էնդոկրինոլոգ Տաթև Ոսկանյանը նկատում է` կատարյալ արվեստը մարդն է: 15 տարեկանից ստեղծագործող Տաթևը աշխարհը ճանաչելու համար ընտրեց պոեզիայի աշխարհը: Նրա պոեզիայում ապրում է սերը, որը համամարդկային է.«Սերը տիեզերական սահմանումին հասնող երևույթ է »,-ասում է: Մանրամաները` տեսանյութում:

Ժամանակն է նոր լիցք հաղորդել վիզաների ազատականացման գործընթացին. Արմեն Աշոտյան

Հ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր վեկտորներից մեկը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ […]

«Հայաստանը մի շարք ոլորտներում առաջատար դիրքերում է»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդային: Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը այցի համար և առաջարկել քննարկել ինչպես առաջիկա միջկառավարական նիստին, այնպես էլ հայ-տաջիկական առտևտրատնտեսական կապերին առնչվող հարցեր: Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը՝ մասնավորապես փորձի փոխանակումը զբոսաշրջության, […]

Հայաստանն ու Էստոնիան ակտիվ կաշխատեն էլեկտրոնային կառավարման և թվայնացման բնագավառներում փորձի փոխանակման ուղղությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես բարեկամական և արդյունավետ՝ վարչապետը կարևորել է համագործակցության հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, երկու […]

«Հայաստանը պատրաստակամ է ավելի ակտիվացնել և խորացնել քաղաքական երկխոսությունն Էստոնիայի հետ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և էստոնացի ժողովուրդների պատմական արմատներ ունեցող բարեկամության և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցված հարաբերությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին վերընթաց զարգացում […]

Սպանություն Ալավերդիում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել […]

«ԵՄ-ի համար մեր երկիրը լիարժեք, կանխատեսելի եւ հեռանկարային գործընկեր է»

Եվրոպական միության համար մեր երկիրը լիարժեք, կանխատեսելի եւ հեռանկարային գործընկեր է: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի