19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2017

Նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի Նախագահ […]

Մաշկիս վրա եմ զգացել. Տարոն Մարգարյանը հոր մասին /տեսանյութ/

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին: Հիշատակի պատարագից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Լրագրողների հետ զրույցում  Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգայրանը խոսեց հոր մասին: «Փոքրուց հետևել եմ իր գործնեությանը […]

Մոտ ապագայում կարող է ստեղծվել Քրդական նոր պետականություն

Մերձավոր Արևելքում շատ բարդ գործընթաց է տեղի ունենում, այն է՝ Քրդական պետության առաջացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝  անդրադառնալով Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։ Նա նշել է, որ այդ գործընթացն իր կարծիքով, դժվար թե արագ ավարտվի։ «Գուցե մի քանի տարի կտևի, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ […]

Թանկարժե՞ք է, մենք ենք կարել այդ շորերը. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևանի խնդիրներից է համարում տրանսպորտը, ինչի մասին այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: «Բայց քաղաքապետը խոսք է տվել, որ էս տարի կլուծի»: Դիտարկմանը, թե պատմամշակութային շենքեր են քանդվում Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, նա արձագանքեց. «Լավ չի՞, որ վերանորոգում են»: Փակ շուկան էլ […]

Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: […]

Ի՞նչ խնդիրներ ունի Երևանի մետրոպոլիտենը /տեսանյութ/

«Մետրոն ոչ միայն  փոխադրամիջոց է, այլև արտակարգ  իրավիճակներում այն  կարող է ապաստարան լինել: Մոտրոյով երթևեկելը հարմար է: Չեմ պատկերացնում, որ եթե քաղաքացին մոտ լինի մետոյին, նախընտրի երթևեկել այս երթուղայիններով: Երբ գալիս է ընտրությունների ժամանակը,  որոշ  թեկնածուներ խոստանում են ՝ առաջիկայում մետրոյի նոր կայարաններ են լինելու, բայց…», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց ճարտարապետ, պրոֆեսոր […]

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:  

Քաղաքապետարանի նոր պաշտոնյան պնդում է` կեղծ դիտորդ չի եղել (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ճիշտ չեն լուրերը, թե ինքը Երեւանի ավագանու ընտրություններում կեղծ դիտորդ է եղել: Հարցին, թե ինչպես է վերաբերում այն ուսուցիչներին, որ ընտրությունների ժամանակ ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչը չպետք է լինի քաղաքականացված, բայց […]

«Հայաստանը ահաբեկիչների համար հետաքրքրություն չի ներկայացնում»

«Ահաբեկչական վտանգները  դեպի  Հայաստան  գալիս է ոչ թե ԴԱԻՇ-ից, այլ մեր հարևան երկրից, որը ևս ահաբեկչություն հովանավորող միավոր է: Ամենևին պարտադիր չէ, որ մարդու գլուխ ԴԱԻՇ-ը կտրի՝ կատարվածն ահաբեկչություն որակելու համար: Նույն բանը հայ զինվորների հետ արեց հենց Ադրբեջանը՝ անցած տարի ապրիլին»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը: Բանախոսը շեշտեց՝ Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի