25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2017

«Սասնա ծռերի» պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել

«Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով ամբաստանյալների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը վերաբերում է մեկնարկած դատավարության պայմաններին: Պաշտպանները նշում են. «Հունիսի 8-ին, ժամը 14:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար […]

«Ջարդ» Ազգային ժողովում. Հրապարակ

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաև ԱԺ աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։ Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական և […]

«Հանուն մեր ֆերմայի» չի մասնակցել. Փաստ

«Ազդարարի» մասին օրենքը «ոչ հայեցի» ու «հայու գենին դեմ» համարող ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը երեկ բացակայել ու չի մասնակցել օրենքի 2–րդ ընթերցմամբ քվեարկությանը: Փոխարենը ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ–ն մեկ մարդու պես կողմ է քվեարկել օրինագծին: Հիշեցնենք, որ Անդրանիկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ դա գործ տալու ինստիտուտ է. «Մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր […]

Սամվել Ալեքսանյանն արտոնություններ է տալիս քրոջ որդուն. Հայկական ժամանակ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը:  Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների […]

Աշոտ Աղաբաբյանը դիմել է Կառավարությանը. Հրապարակ

«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։ Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաեւ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։ Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված […]

Եվս մեկ խնջույք է սպասվում քաղաքական էլիտային. Հրապարակ

«Հրապարակը» գրում է.  Հայ քա­ղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է: Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է: Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ՝ Լյուք­սի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով: Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է: Նա դառնում է 50 […]

ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու hուլիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք Նավթի 22-րդ համաշխարհային կոնգրեսին:  Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կոնգրեսին կմասնակցեն 50-ից ավելի երկրների ներկյացացուցիչներ: Ներկա կլինեն նաև խոշոր էներգետիկ  կազմակերպությունների՝  «Shell»-ի, «BP»-ի «ExxonMobil»-ի  «Chevron»-ի, «Total»-ի, «Saudi Aramco»-ի և «SOCAR»-ի ներկայացուցիչները: Կոնգրեսի շրջանակներում  կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի