19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2017

Վերաբացվել է Կասյան փողոցին հարակից գյուղատնտեսական տոնավաճառը (ֆոտո)

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:  «Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս  վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից տարածքում ևս […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում […]

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը /տեսանյութ/

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը, կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը. «Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում […]

Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: Սիրիայի Արաբական Հանրապետությունում […]

Իրանցիները կոտրեցին գրեթե համընդհանուր ընդունելություն գտած ևս մեկ կարծրատիպ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Թեհրանյան ահաբեկչությունների հետ կապված չափազանց կարևոր և ուսանելի մի հանգամանքի վրա կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել՝ հաշվի առնելով նաև այն, որևէ երկիր փաստացիորեն ապահովագրված չէ նմանատիպ ճգնաժամերի հավանականությունից: Միանգամից երկու կարևոր և նշանակալի կետում ենթարկվելով ահաբեկչական հարձակման ո՛չ իրանական քաղաքական դաշտը, ո՛չ անվտանգության մարմինները, ո՛չ հասարակությունը և ո՛չ էլ […]

Վիգեն Սարգսյանն ընդունել է համանախագահներին

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի […]

Ապրիլյան պատերազմից եկավ… Հովոն այլևս մեզ հետ չէ

Հովհաննես Առաքելյանը, բոլորիս համար` մեր Հովոն այլևս ֆիզիկապես մեր կողքին չէ: Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Ուժեղ, բարի, կամեցող…: Պատրաստ էր կյանքը տալ հայրենիքին, պատրաստ էր զոհաբերվել հանուն ընկերոջ, մարդու: Ամեն առավոտ Հադրութից մեզ Ջաբրաիլ էր տանում: Մեքենայի մեջ միացնում էր հայրենասիրական երգերի սկավառակը ու մենք հպարտ էինք գնում` դեպի հաղթանակ : Դիտարկվող կետերում այնպես էր վարում […]

Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը:   ԹԵՄԱ՝ վերջին շրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանի վրա, մասնավորապես՝ Հայաստանում սպասվող հնարավոր զարգացումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի