19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2017

«Ռեալը» և Զիդանը նոր պայմանագիր կկնքեն

«Ռեալը» ցանկանում է  երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: «Ռեալը» նաև կբարձրացնի մարզչի աշխատավարձը: Ըստ լրատվամիջոցներում  շրջանառվող տեղեկությունների՝  կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականի ամառը:   Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:

Վարչապետն ընդունել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային բիզնես նախագծերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումներին:  

«Ո՞ւմ ենք խաբում»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դեմ չէ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունների խոշորացման վերաբերյալ առաջարկին: «2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ մենք իրեն աջակցում էինք: Այս անգամ էլ մենք հանդես էինք եկել միավորման առաջարկով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը: «Մենք միշտ էլ կողմ ենք եղել վերջ տալու ու մոռանալու անձնական ամբիցիաները»,-նկատեց նա։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, […]

Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների  ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել  Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այնուհետև հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրությանը։ Վիլըբիի քաղաքապետ […]

Բուռն վեճեր էլ եղան. ՀԳՄ նախագահը մանրամասնեց /տեսանյութ/

«Երիտասարդների հետ աշխատելու պատմություն կա` Ծաղկաձորի գրողների տանը միշտ էլ երիտասարդների համար հատուկ ծրագրեր են քննարկվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը հատուկ վերաբերմունք ունի երիտասարդների հանդեպ: Նա ուզում է, որ երիտասարդ գրողները գրելուց բացի շփվեն իրար հետ, պարեն, ուրախանանա… Նշենք , որ ամեն տարի հունիսի առաջին տասնօրյակին ՀԳՄ-ն կազմակեպում է […]

Քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի […]

Հաց բերողի գերեզմանը կիսավեր է. օգտագործեցին

Այն, որ իրենց «Սասնա ծռեր» անվանող զինված խմբի անդամներն ու «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար վաղուց արդեն ոտնահարում են բոլոր բարոյական նորմերը, նորություն չէ: Բայց դա էլ պետք է ինչ-որ չափ ու սահման ունենա, իսկ նրանց դեպքում այդ սահմանները վաղուց են խախտվել, նրանք հանուն իրենց նպատակների ոտնահարում են նույնիսկ յուրայիններին, նույնիսկ իրենց` […]

Իսպանիայի Վալենսիա քաղաքն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում

Իսպանիայում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի