23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2017

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներով

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում Հունիսի 7-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցություն, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների և […]

12 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «Արփիմեդ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է դեղագործության մեջ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 400 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով […]

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել

Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի  բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների  ցանկը։ Ըստ դրա մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։ Նշենք, որ  հեպատիտ Ց-ն  խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է` թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ […]

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը.  կողմ քվեարկեց  57 պատգամավոր, դեմ՝ 23: Հիշեցնենք՝ վերոնշյալ փաթեթով առաջարկվում է ձևավորել  34 խոշորացված համայնք,   ինչն իրականություն դարձնելու համար պետք է միավորվեն  328 համայնքներ:  

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց մասնավորեցման նախագծին

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին ԱԺ-ն  քվեարկության դրեց. կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 22: «Ելք» խմբակցությունը չմասնակցեց  քվեարկությունը:  

«Ռեժիմը մշուշոտ է»

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի  քննարկումից հետո՝ ամփոփիչ ելույթի ընթցքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քանի չունենք այդ վերլուծությունը, ուղղակի քվեարկել՝ առանց համոզված լինելու, թե ինչ արդյունքներ են բերելու, կարծում եմ, ճիշտ չէ: Այս քվեարկությանը չենք մասնակցել, առաջիկայում սեփական նախաձեռնությամբ համայնքներում կլինենք ու սեփական նախաձեռնությունը կանենք՝ ուսումնասիրելու, թե […]

Հնարավորություն կլինի հարկերն ստվերից դուրս բերել

Կառավարության այսօրվա նիստին անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների տեղադրման հարցին: ՀՀ ԿԱ պետեկամուտների  կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ աշխատում են և առաջիկա 1-2 օրում առաջարկը կներկայացնեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է այդ գործընթացը: «Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին […]

«ՀՀ կառավարությունը վիրտուալ իրականությունում է ապրում»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է ՝ ՀՀ կառավարությունը վիրտուալ իրականությունում է ապրում, որտեղ բոլորն ամեն ինչից գոհ են: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում Զոհրաբյանը հայտարարեց. «Տպավորություն է, որ մենք երկու Հայաստանում ենք ապրում: Կա վիրտուալ,  ֆեյք Հայաստան, որտեղ դուք եք ապրում, և բոլորն ամեն […]

Պարզաբանում՝ Կապանի օդանավակայանում մասնավոր թռիչք իրականացնելու վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը: Համաձայն սահմանված կարգի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի