16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2017

Հայտնի է Եվրոպայի առաջնության ՝ բռնցքամարտի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում ՝ պատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրապարակել է աշխարհամասի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները: Խարկովում հանդես կգան. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 64 […]

Գյուղը ծերանոց է դարձել /տեսանյութ/

«Ցավով եմ ասում, բայց գյուղը վերածվել է ծերանոցի: Բոլորը մեր գյուղում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ապրուստի ուրիշ միջոց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի խոսքով երիտասարդները լքել են գյուղը և հիմնականում արտերկրում են ապրում: Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից»

  Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Խոր վրդովմունքով տեղեկացա այսօր Իրանի Խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են մարդիկ և կան բազմաթիվ վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, […]

«Արտ ֆեստ» միջազգային երտասարդական փառատոնը մեկնարկում է

  Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երիտասարդ ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 8-19-ը կանցկացվի «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնը: Մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, բացումը տեղի կունենա ս. թ. հունիսի 8-ին, ժամը 18:00-ին, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում (Ամիրյան 26): Փակումը` մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի […]

Արոնյանը Norway Chess-ը ոչ-ոքիով մեկնարկեց

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ: Մնացած պարտիաների արդյունքներն են՝ Նակամուրա – Գիրի՝ 1:0, Կարլսեն – Սո, Վաշյե-Լագրավ – Անանդ, Կրամնիկ – Կարյակին՝ ոչ-ոքի: Հունիսի 7-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Նակամուրայի հետ:

Կանադացի գիտնականները հայտնել են աշխարհի վերջի նոր տարեթիվը

Կանադացի գիտնականների մի խումբ հայտարարել է աշխարհի վերջի նոր հնարավոր ամսաթիվը։ BCA Research ուսումնասիրողների խումբը, որը ղեկավարում է Պիտեր Բերեզինը, հիպոթեզ է առաջ քաշել՝ համաձայն որի՝  2290 թվականին աշխարհը 50 տոկոսով կկործանվի, 2710-ին՝ 75 տոկոսով։ Նրանց կանխատեսումներով՝ 700 տարի անց մեր մոլորակը կդառնա Վեներայի կամ Մարսի նման, գրում է Hi-Tech Новости-ն։

Թուրքիայում հայտնի հայ երգչուհի` Սիպիլը սիրո և կրոնի մասին /տեսանյութ/

«Պոլսահայերը շատ հավատացյալ են: Մենք մինչև 5 տարեկան հասակը պարտադիր մկրտվում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլսահայ երգչուհի Սիպիլը: Սիպիլը ընդգծում է, որ պոլսահայերը ապրելով թշնամու կողքին պահպանում են ավանդույթները և Քրիստոսի հանդեպ սերը: Սիպիլը պատասխանեց նաև մեր բլից հարցերին: Ի՞նչ է Ձեր համար սերը -Սերը աշխարհի ամենալավ զգացումն է: Դա միայն մարդկային չէ… Ի՞նչ […]

Մեծը պետք է խոնարհվի, որպեսզի փոքրի ցավը հասկանա

«Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի, ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը» (Ղուկ. 22: 26), որովհետև մեծը պետք է խոնարհվի, որպեսզի փոքրի ցավը հասկանա ու դարմանի, իսկ առաջնորդը՝ պատասխանատվություն կրի ամեն սպասավորի համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի