18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2017

Ռեկորդներ՝ Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս խաղի ընթացքում

  Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հանդիպման ընթացքում թարմացվեցին մի շարք ռեկորդներ: Նախևառաջ, Հայաստանի ազգային հավաքականը տարավ պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը: Մինչ այդ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը գրանցվել էր 2010 թ. հոկտեմբերի 12-ին՝ Անդորրայի հավաքականի հետ խաղում (4:0):  Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության […]

Համաշխարհային բանկը ներկայացրել է տնտեսական կանխատեսումները

Համաշխարհային բանկը տնտեսական կանխատեսումներով է հանդես եկել: Հունվարյան գնահատականների համեմատությամբ պահպանվել է ընթացիկ տարվա համար 2,7 տոկոսի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը: Զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 3,1 տոկոս: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը 2017 թվականին կամրապնդվի մինչև 2,7 տոկոս՝ արդյունաբերական արտադրության և առևտրի ակտիվացման, շուկայի մասնակիցների […]

Նույն բանը կասե՞ր, եթե չհաղթահարեր անցողիկ շեմը. Րաֆֆին` «Ելքին»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Ազատության» եթերում հայտարարել է, որ պայքարը շարունակվում է: «Հայաստանի քաղաքական պրոցեսները, նաև ընտրակեղծարարության մեխանիկան 25 տարում պրոգրես է ունեցել բացասական իմաստով: Ամեն դեպքում, «ՕՐՕ» դաշինքը պետք է անցներ: Այլ հարց է, թե մարտավարական, քարոզչական, քաղաքական ինչ խնդիրներ կային, որ պետք է ավելի լավ արվեին»,-նշել է նա: Անդրադառնալով «Ելք» դաշինքի այն […]

Կարենի հեռախոսի քարտը գտնվել էր Գավառում.նոր մանրամասներ փորձագետի սպանությունից

Այսօր` հունիսի 5-ին, Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստը:Նախատեսված էր, որ  պետք է հարցաքննվեր գործով վկա Հայկ Թոփչյանը: Հրավիրված վկան  չէր ներկայացել և  դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:  Հայկ Թոփչյանը վարձակալության հիմունքներով բնակվել է Լենինգրադյան փողոցում, սպանված Կարեն Վարդանյանի բնակության վայրի հարևանությամբ: […]

Երևանյան ամառ 2017. «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը կազմակերպել են «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը: Այն անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր […]

Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը: Հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարակական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների […]

Էլեկտրոնային ծխախոտն էլ վնասակար է. բժիշկ/տեսանյութ/

«Որոշ չափով ապացույցներ կան, որ էլեկտրոնային սիգարետների օգտագործումը կարող է վնաս հասցնել օրգանիզմին»,-այսօր՝հունիսի 5-ին  լրագրողների  հետ զրույցում նշեց մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սկոցկին: Նա ընդգծում է, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է լիցքավորվել անհասկանալի նյութով: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` հունիսի 6-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-7-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի